Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հոգևոր, Ով է թուրքը, Տարածաշրջան

Իսլամիստները Իրաքում հայկական եկեղեցի են հրկիզել

Հունվար 27, 2015թ. 15:29

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայկական եկեղեցի է հրկիզել: Այս մասին տեղեկացնում է  Horizon Weekly-ն՝ հղում կատարելով Bas News-ին:

 

Հայտնի է, որ խոսքը Իրաքի հյուսիսի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին է, որը գտնվում է Մոսուլի Վահդա թաղամասում:

 

Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սայեդ Մամուզինին հայտնել է BasNews-ին, թե «Իսլամական պետության» ապստամբները շարունակում են հասարակական վայրեր, մարդկանց տներ ու տաճարներ հրկիզել ու ավերել»:

 

Մամուզանին նշել է, որ հրկիզված եկեղեցին պատկանում էր հայ համայնքին, այնտեղ կանոնավոր պատարագներ էին անցկացվում:

 

Իսլամիստները Մոսուլում և Իրաքի հյուսիսում վերահսկում են սահմանել անցած տարվա ամռանից: Դրանից հետո հայերն ու այլ քրիստոնյաներ ստիպված են եղել փախչել Իրաքի Քրդստան:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Թուրքիա, Լրահոս, Հոգևոր, Ով է թուրքը, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն