Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ

Իզմիրի քուֆթա ոչխարի մսով

Մարտ 4, 2015թ. 09:16

Հայկական այս ուտեստը կարելի է մատուցել տոնական սեղաններին:Հայկական քուֆթաներից ամենաշքեղը, թերևս, Աշտարակի քուֆթան է: Այն մի քիչ հեքիաթային ուտեստ է, քանի որ եփած ձուն դնում են խաշած ճտի փորի մեջ, ճուտը դնում են մի մեծ քուֆթայի մեջ և եփում: Դե՝ բոլորս էլ գիտենք, որ ամենօրյա կերակուր պատրաստելը այդքան ջանք չի պահանջում: Առաջարկում ենք այսօր Իզմիրի քուֆթա եփել: Այն կարելի է նաև ոչ տոնական օրերի կերակուր համարել:

Ինչպես պատրաստել իզմիրի քուֆթա ոչխարի մսով

Ոչխարի աղացած մսին ավելացնել քերած սոխը, դեղնուցը, համեմել աղ ու պղպեղներով, չոր թարխունով, լավ հունցել, ընկույզի մեծության գնդեր ձևավորել, թավալել ալյուրի մեջ, տապակել յուղով:

Զուգահեռ 1 ճ.գդալ ալյուրը բովել, 1 բաժակ սառը ջրով բացել, հասցնել եռման աստիճանի,ավելացնել լոլիկի մածուկը, համեմել, լցնել քուֆթայի վրա, մարմանդ կրակին եփել 10 րոպե:

Մատուցելիս վրան կարմիր պղպեղ և կտրտած կանաչի շաղ տալ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն