Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Թուրքական ամսագրերը Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ համարներ են պատրաստել. tert.am

Ապրիլ 9, 2015թ. 18:33

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համարվող Ապրիլի 24-ից օրեր առաջ Թուրքիայում մշակութային, քաղաքական ու գրական բազմաթիվ ամսագրեր հատուկ համարներ են թողարկել, տեղեկացնում է «Ակօս»-ը:

Այդըն Չուբուքչուի խմբագրած «Էվրենսել մշակույթ» ամսագրի 280-րդ համարն ամբողջությամբ նվիրվել է Հայոց ցեղասպանության հարցին՝ դրա մասին խոսելով մշակույթի, գրականության, կինոյի, սպորտի ու քաղաքականության տեսանկյունից: Համարում Ցեղասպանության վերաբերյալ Այդըն Էնգինի, Նևզաթ Օնարանի, Ֆերյալ Օների և այլ անձանց հոդվածներն ու հարցազրույցներն են տեղ գտել:

« #Պատմություն» ամսագիրը կրում է «Հայկական կոտորածներ. 100-ամյա ողբերգություն և ժխտում» խորագիրը: Ամսագրում խոսվում է 1915-ին կատարվածի պատմական պատճառների, հայ զինվորների, պետության ժխտողական քաղաքականության, գրականության մեջ Հայկական հարցի արծարծման մասին:

«Հասարակություն և գիտություն» ամսագրի 132-րդ համարը «1915-2015: Ցեղասպանություն, առերեսում, պատասխանատվություն» խորագիրն է կրում: Դրանում «Հայոց ցեղասպանությունն ու անցյալին առերեսվելն ու պատասխանատվություն կրելը», «Հայ երեխաներն ու որբերը», ինչպես նաև «Պետական մտածողությունը Թուրքիայում և 1915-ը» վերնագրերով նյութեր են տեղ գտել:

«Հարց» ամսագրում Եդվարդ Տանձիկյանի և Դողան Չեթինքայայի հոդվածներն են տեղ գտել՝ ժխտմանը վերջ տալու և Ցեղասպանության հավաքական բնութագրի մասին: Իսկ «Ատլաս» ամսագրում «Թուրքիայի հայերի» մասին թղթապանակ է ներկայացվել՝ այս համարում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն