Գլխավոր » Լրահոս, Կրթություն, Ռուսաստան

«Երիտասարդներն են մեր ապագայի շարժիչ ուժը» Ռ.Մուրադյան

Փետրվար 13, 2015թ. 16:53
Ռուզաննա Մուրադյան

Այսօր ՌԴ-ց ժամանած հյուրերն այցելեցին Հաղթանակի զբոսայգի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որից հետո ներկա գտնվեցին ԱԺ-ում գործող հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում կազմակերպված «Երիտասարդ խորհրդարանականների դերը նոր Եվրասիական տնտեսական միությունում» կլոր սեղան- քննարկմանը, որին ներկա էին ՀՀ Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության հասարակական խորհրդի նախագահի տեղակալ Գրեգորի Պետուշկովը, հայ և ռուս երիտասարդական կազամկերպությունների ղեկավարներ:

Ռուզաննա Մուրադյանը երկու երկրների եիտասարդների հետ հանդիպման ժամանակ փաստեց, որ դրական է գնահատում երիտասարդների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, քանի որ երիտասարդներն են հասարակության առաջ մղող ուժը: «Ապագան երիտասարդների համար ավելի տեսանելի է: Այն օրենքները, որոնք ընդունվում են երիտասարդների կողմից ավելի հեռուն գնացող են, դեպի ապագան տանող: Մեծապես կարևորում ենք երիտասարդների կողմից ընդունված օրենքների դերը քաղաքականության մեջ: Մենք կցանկանայինք նաև ձեզ հետ խոսել փորձի մասին, այսպիսի համաժողովները, հանդիպումները պետք է լինեն որոշակի առումով փորձի փոխանակում: Հատկապես հիմա, երբ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, շատ կարևոր է ակումբների գործունեությունը: Մենք պետք է կարողանանք մշակութային երկխոսության միջոցով հասնել որոշակի խնդիրների լուծման»,- նշեց Ռուզաննա Մուրադյանը:

Հյուրերից Գրիգորի Պետուշկովը իր հերթին նշեց, որ այս պահին հայ-ռուսական խորհրդարանական ակումբում ներկա են խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչներ, որոնք իրենց հայ գործընկերների հետ համագործակցելու են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հանրային դիվանագիտության, ոչ կոմերցիոն կազմակերպությունների, ինչպես նաև պատմության վերհանման ոլորտներում:

Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Պոսպելովը ևս շատ կարևոր է համարում նման հանդիպումների առկայությունը մեր իրականության մեջ, քանի որ հենց նմանատիպ միջոցառումների շնորհիվ է, որ տեղի է ունենում կարծիքների փոխանակում. «Զրուցելով, խորհրդակցելով կլուծենք բազմաթիվ հարցեր:

ՌԴ-ում մենք կարողացանք հասնել նրան, որ երիտասարդ խորհրդականներին չդիտեն որպես երեխաների և այժմ արդեն փաստ է, որ խորհրդարանում պատգամավորների մեծ թիվ է կազմում մինչև 35 տարեկան անհատները: Սա կարևոր է հատկապես այն առումով, որ երիտասարդներն ամենաակտիվն են հասարակական կարծիքի ձևավորման հարցում: Երիտասարդը զարգաման առաջատար ուժն է: Ես խորհուրդ եմ տալիս երիտասարդներին չվախենալ մտքի թռիչքներից և լինել բացարձակ բաց»:

Ի դեպ, Պոսպելովն անդրադարձավ նաև պատմության կարևորությանը. «Ռուսական կողմի պատվիրակները վերադառնում էին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրից, որտեղ նրանք հարգանքի տուրք էին մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Նրանց խոսքերով՝ սա մեծագույն հանցագործություն է մարդկության նկատմամբ: Քանի որ համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին, իսկ մեր սերունդը վերջինն է, ով կարող է ներկայացնել ողջ ճշմարտությունը պատերազմի մասին»:

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ևս անդրադարձավ ցեղասպանության խնդրին՝ փաստելով, որ այն պետք է դատապարտվի բոլորի կողմից. «Որպես երիտասարդներ դուք պետք է պայքարեք այսպիսի ոճրագործությունների դեմ: Դուք եք ապագայի շարժիչ ուժը: Դուք պետք է լինեք համապատասխան օրենքների ընդունողը, պահպանողը, կրողը:Ճիշտ է, ցեղասպանությունը կատարվել է հայ ժողովրդի նկատմամբ, բայց այն մարդկության դեմ ուղղված համամարդկային ոճրագործություն է»:

Հանդիպման ավարտին երիտասարդ խորհրդականները փաստեցին, որ արդեն իսկ նախապատրաստվում են հայ-ռուսական երիտասարդական երկրորդ համաժողովին, որը կկայանա այս տարի աշնանը Մոսկվայում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Կրթություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն