- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Դավութօղլուն ծաղկեպսակ է դրել ASALA-ի զոհը դարձած թուրք դիվանագետի հուշարձանին. Sondakika

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Պորտուգալիայի պաշտոնյաների հետ այցելել եւ ծաղկեպսակ է դրել 1982 թվականին ASALA-ի կողմից Լիսաբոնում սպանված թուրք դիվանագետի հիշատակին նվիրված հուշարձանին: Թուրքական Sondakika.com կայքի փոխանցմամբ՝ հուշարձանը կառուցվել է 2013 թվականին:

Թուրքիայի վարչապետը աղոթել է նրանց համար եւ ասել, որ ASALA-ի հարձակումների արդյունքում սպանվել են մի քանի դիվանագետներ:

Նա նաեւ ասել է, որ երբ Թուրքիայի արտգործնախարար էր, ջանքեր է գործադրել, որպեսզի արտասահմանում բացվեն ASALA-ի վրիժառուների զոհ դարձած Թուրքիայի դիվանագետների հուշարձաններ Արդյունքում ՝ այդպիսի հուշարձան է բացվել Կանադայում, իսկ ավելի ուշ՝ Լիսաբոնում: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ այս տարի իրենք պլանավորում են պայքարել Հայոց ցեղասպանության մասին պնդումների դեմ, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրել նախկինում ASALA-ի ծավալած գործունեության վրա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
aravot.am