Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան

Դավութօղլուն ծաղկեպսակ է դրել ASALA-ի զոհը դարձած թուրք դիվանագետի հուշարձանին. Sondakika

Մարտ 4, 2015թ. 16:57
Դավութողլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Պորտուգալիայի պաշտոնյաների հետ այցելել եւ ծաղկեպսակ է դրել 1982 թվականին ASALA-ի կողմից Լիսաբոնում սպանված թուրք դիվանագետի հիշատակին նվիրված հուշարձանին: Թուրքական Sondakika.com կայքի փոխանցմամբ՝ հուշարձանը կառուցվել է 2013 թվականին:

Թուրքիայի վարչապետը աղոթել է նրանց համար եւ ասել, որ ASALA-ի հարձակումների արդյունքում սպանվել են մի քանի դիվանագետներ:

Նա նաեւ ասել է, որ երբ Թուրքիայի արտգործնախարար էր, ջանքեր է գործադրել, որպեսզի արտասահմանում բացվեն ASALA-ի վրիժառուների զոհ դարձած Թուրքիայի դիվանագետների հուշարձաններ Արդյունքում ՝ այդպիսի հուշարձան է բացվել Կանադայում, իսկ ավելի ուշ՝ Լիսաբոնում: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ այս տարի իրենք պլանավորում են պայքարել Հայոց ցեղասպանության մասին պնդումների դեմ, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրել նախկինում ASALA-ի ծավալած գործունեության վրա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
aravot.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն