Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ, Հասարակություն

ԲՈՒԼԱՆԺԵ. Կարտոֆիլի պլեճ՝ ֆրանսիական ձևով

Հոկտեմբեր 23, 2015թ. 23:28
Կարտոֆիլի պլեճ՝ ֆրանսիական ձևով

Այս բաղադրատոմսը կստիպի ձեզ նորից սիրահարվել կարտոֆիլին: Նրբահամ կաթնային թանձրահյութի շնորհիվ դուք կբացահայտեք համային նոր նրբերանգներ:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. 1 կգ կարտոֆիլ
2. 2 գլուխ սոխ
3. 60 գ կարագ
4. 200 մլ բանջարեղենային արգանակ
5. 200 մլ կաթ
6. Աղ, աղացած սև պղպեղ:

ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

1. Կարտոֆիլը կլպել և 2 մմ հաստությամբ շերտատել, աղ ցանել, սոխն օղակաձև կտրտել:

2. Կլոր տապակը կարագապատել, շարել կարտոֆիլը, ապա սոխը, կրկնել մի քանի անգամ:

3. Խնամքով դասավորել հատկապես վերջին շերտը, որպեսզի պատրաստ լինելուց հետո ուտեստը շքեղ տեսք ունենա: Ապա կարտոֆիլի շերտը ողողել տաք կաթով խառնած բանջարեղենային արգանակով՝ մինչև վերևի շերտը, բայց որ այն չծածկի: Վերևի շերտը կարագապատել. դա ոչ միայն կապահովի վարդագույն կեղև, այլև ուտեստի սքանչելի համ:

4. Նրբաթիթեղով ծածկելով կերակուրը՝ դնել 200 աստիճանի ջեռոցում՝ 40 րոպե, ապա հանել նրբաթիթեղը, ջերմաստիճանն իջեցնել մինչև 180-ի և թողնել ևս 40 րոպե:
Կարտոֆիլը մատուցել հալեցրած կարագով, կարելի վրան ցանել թարմ կանաչի:

Կարելի է կարտոֆիլին ավելացնել նաև պանիր և սխտոր:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն