Գլխավոր » ԽՈՀԱՆՈՑ

Ցվետանա Պասկալևայի` “Լցոնած տաքդեղները”

Փետրվար 8, 2015թ. 15:31

Մթերքների քանակը կախված է տաքդեղների քանակից, նայած թե քանի տաքդեղ եք որոշել պատրաստել: Բրինզա պանիրը լավ փշրել, ավելացնել ձու, կտրատած մաղադանոս (սև ու կարմիր պղպեղն ըստ ցանկության) և խառնել: Տաքդեղները լվանալ, հանել միջուկը: Պատրաստած խառնուրդով լցոնել դաքդեղները:

Որպեսզի պանիրը հալվելուց հետո դուրս չծորա, կարելի է որպես կափարիչ լոլիկի կամ կարտոֆիլի բարակ շերտ դնել: Ջեռոցի թավային յուղ քսել, շարել (պառկած վիճակում) լցոնած դաքդեղները և դնել ջեռոցը: Մոտավորապես 20-30 րոպեից հանել:

Համերի հիանալի համադրումով համեղ կերակուր է ստացվում:

Նույնը կարելի է անել դդմիկով (կաբաչկի): Դդմիկները երկարությամբ կիսել, հանել միջուկը, վրան քերել որևէ դեղին պանիր, ես սուլուգունի եմ օգտագործում: Ապա չորացրած նանա կամ ռեհան փշրել և դնել ջեռոցը: Այս դեպքում փոքր ինչ երկար է պետք թողնել ջեռոցում, քանի որ դդմիկն ավելի կոշտ է: Կարելի է նախապես դդմիկները մի քանի վայրկյանով եռացող ջրի մեջ փափկացնել, հետո նոր լցոնել ու դնել ջեռոցը:

Պատրաստեց` Նաիրա Օսյանը

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել ԽՈՀԱՆՈՑ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն