Գլխավոր » Culture-Hogevor, Իրան, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Ռուսաստան, Վրաստան

“Արվեստը հանուն խաղաղության” խորագիրը կրող շարժական ցուցահանդեսը Երևանում է

Նոյեմբեր 9, 2014թ. 00:25
Հոգևոր-2

Թեքեյան-3 ռուսական«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ցուցասրահում նոյեմբերի 8-ին բացվեց «Oրհնյալ ուղի. Մոսկվա-Երեւան» միջազգային շարժական լուսանկարչական ցուցահանդեսը, որի կարգախոսն է`ԱՐՎԵՍՏԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ:

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսի կուրատորներն են PhotoPodium.com կայքի ադմինիստրատորը, Ռուսաստանի Նկարիչների Ստեղծագործական միության անդամ Վիկտոր Դանիլովը և PhotoPodium.com կայքի ադմինիստրատոր, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը: Ցուցահանդեսում ներկայացված են աշխարհի 8 երկրների 37 հեղինակների շուրջ 70 աշխատանքներ, որոնք արտահայտում են աշխարհի հիմնական հավատքները:

Թեքեյան-2 Հայերս մեծ հարգանք ենք տածում համաշխարհային կրոնների հանդեպ

Թեքեյան կենտրոն հիմնադրամի տնօրեն ԱՐՄԵՆ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
ողջունեց հյուրերին ու հայտարարեց ցուցահանդեսի բացումը, նկատելով, որ այն իր հոգևոր, մշակութային առումով կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն ՏԵՐ ԱՍՈՂԻԿ քահանա Կարապետյանն իր գոհունակությունը հայտնեց առ այն, որ հոգևոր թեմայով ցուցադրություն է կազմակեպվում հենց աշխարհիկ հաստատությունում` Թեքեյան կենտրոնում, ինչը մեկ անգամ ևս գալիս է հաստատելու այն ճշմարտությունը, որ հայ իրականության մեջ երբեք կրոնական խնդիրներ չեն եղել, մեր հայ հասարակությունը, հայոց եկեղեցին մշտապես սեր ու կրոնական հանդուրժողականություն են ցուցաբերել բոլոր կրոնների հանդեպ, ինչի շնորհիվ հաշտ ու համերաշխ ապրել ենք համաշխարհային կրոնների հետ:

Թեքեյան-1<Իբրև քրիստոնյա ժողովուրդ մեծ հարգանք ու սեր ենք տածել համաշխարհային կրոնների` իսլամի, հրեականության, բուդդիզմի նկատմամբ, սիրով ենք գործակցել այդ կրոնները դավանող ժողովուրդների հետ: Սա’ է հայոց եկեղեցու դավանանքը, սա’ է հայ հավատացյալի աշխարհայացքը>: Սակայն ի հակադրություն այս սիրո ու հանդորժողականության, հայ ժողովուրդն արդարացիորեն երբեք հաշտ չէ եղել նրանց հանդեպ, ովքեր փորձել են իրենց հերետիկոսությամբ շեղել մեզ մեր ճշմարտության ճանապարհից:

հոգևոր-5Օգտվելով առիթից, որ ցուցահանդեսի հրավիրյալների շարքում էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին, տեր Ասողիկ քահանան շնորհակալություն հայտնենք հարևան երկրին այն հոգածության համար, որ տածում է և հայ համայնքի նկատմամբ, և հայկական պատմամշակութային արժեքների հանդեպ.<<Ու այնպիսի~ խնամք են իրականացնում, նրանց ջանքերով է, որ մեր հուշարձանները մաս են կազմում նաև ՅՈՒՆԵՍՕ-ի համաշխարհային ժառանգության: Սա մեզ համար մեծագույն պատիվ է ու մեծագույն սիրո արտահայտություն>>:

Տեր Ասողիկը, սակայն ցավով նկատեց, թե նաև ունենք հարևան այլ երկրներ, ուր անխնա ոչնչացվում է մեր մշակույթը, մեր ինքնությունը:

Ամփոփելով իր խոսքը տեր հայրն ասաց, որ նման միջոցառումները գալիս են մեկ անգամ ևս հաստատելու մեր համոզմունքը մեր հավատքի մեջ, միևնույն ժամանակ արտահայտելու այն գեղեցկությունը, որ ունի յուրաքանչյուր կրոն դավանող ժողովուրդ: <<Այստեղ մենք տեսնում ենք ֆոտոխցիկի արձանագրած ակնթարթը ու այդ ակնթարթի ողջ գեղցկությունը, վեհությունը: Մենք արտաքինն ենք տեսնում, բայց այդ ակնթարթը մեզ հնարավորություն է տալիս նաև տեսնելու ներքին բովանդակությունը>>:

հոգևոր-4Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը. <Ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ բոլոր կրոնները ընդունելի են, և գեղեցիկ են յուրովի` հակառակ ծայրահեղ վերաբերմունքին կրոնի նկատմամբ: Բոլոր կրոնները մեկ նպատակի են ուղղված` մշակույթի, խաղաղության, ազգերի բարեկամության հաստատամանը>>, – ասաց Մոհամադ Ռեիսին:

հոգևոր-1 Լուսանկարներից ամեն մեկը մի կրոնի աղոթք է

<Սա, իրոք, խաղաղություն պարգևող ցուցահանդես է: Ամեն մի նկար մեզ տալիս է այդ խաղաղությունը, քանի որ ամեն մեկը մի կրոնի աղոթք է: Իսկ աղոթքը Աստծո ու մարդու հանդիպումն է, քանզի այդ աղոթական վիճակի, այդ խաղաղության մեջ է, որ մենք հանդիպում ենք Աստծուն: Այսինքն, մենք այսօր ներկա ենք այս անհատների` նկարիչների ու Աստծո դիալոգին, ինչին հաղորդակից ենք դառնում նաև մենք` մեր հոգու ականջներով>, ասաց քահանա ՏԵՐ ՇՄԱՎՈՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ:

հոգևոր-3Լուսանկարիչ ԱՐՄԵՆ ԵՆԳՈՅԱՆԸ տեղեկացրեց, որ շրջիկ ցուցահանդեսը մինև Երևան գալը նախ ներկայացվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Ապա ներկաներին իրազեկեց, որ լուսանկարների հեղինակերը ներկայացնում են 8 երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Վրաստանը, Իզրայելը, ԱՄՆ-ը, Չեխիան: Ի դեպ, Չեխիան ներկայացնում է ազգությամբ հայ լուսանկարչ Գարիկ Ավանեսյանը, ով նաև այդ երկրի լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահն է:

Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշեց, թե ցուցահանդեսի կազմակերպումն ու թեմայի ընտրությունը ամենևին ինքնանպատակ չեն, կարևորությունը կայանում է նրանում, որ սա ևս մեկ առիթ է խոսելու մեր ազգային կրոնի, մեր առաքելական հավատքի մասին` այն համադրելով աշխարհի մյուս կրոններին: <Սա կարևոր է, քանի որ այսօր մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ: Մեր առջև կանգնել են տարատեսակ, անպտուղ ու անհասկանալի աղանդներ, որոնք փորձում են հասարակությանը շեղել մեր ազգային կրոնից, մշակույթից ու ազգային արժեքներից: Ցուցահանդեսի կազմակերպման նշանակությունը կայանում է նրանում, որ տարբեր երկրների արվեստագետներ բարձրաձայնում են իրենց հավատքի մասին ու արժեվորում այն>>: Ամփոփելով իր խոսքը լուսանկարիչն ասաց. <<Արվեստը հանուն խաղաղության>> խորագիրը կրող ցուցահանդեսը մեկ քայլ է մեր հասարակության ուշադրությունը հերթական անգամ կենտրոնացնելու իրական հավաքների ու արժեքների վրա:

Ներկաներին այլ բան չէր մնում, քան շփվել համաշխարհային կրոնների հետ ու վայելել հոգևոր գեղեցկությունը, որ ակնթարթորեն արձանագրել է լուսանկարչի սրատես աչքը:

ArmarLur.com
0 1 2 43 12

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Իրան, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Ռուսաստան, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն