Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Այդ մոլագար պայքարը հենց ազգապահպանությանն է ուղղված

Փետրվար 14, 2015թ. 23:17
կաթողիկոս

Ինչո՞ւ հրապարակ նետվեց Հայոց կաթողիկոսի ու Եկեղեցու անունը:
Այս կեղծ աղմուկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հստակ նպատակադրում ունի. նախ՝ մեր Եկեղեցին պատրաստվում է կարեւոր միջոցառումներ կյանքի կոչել Ապրիլի 24-ի նախաշեմին: Եվ ծրագիր իրականացնողին նախապես վարկաբեկելը նշանակում է էժանացնել, թուլացնել ու ստվերել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները:

Երկրորդ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ժողովրդի անքակտելիությունն է, մեր ազգապահպան գաղափարներն ու ոգին զորացնողը: Ու եթե կռիվ տվող կա նրա դեմ, կնշանակի՝ այդ մոլագար պայքարը հենց ազգապահպանությանն է ուղղված:

«Մսրամելիքների աղեղն այսօր ուղղված է հայ ժողովրդին ոչնչացումից պաշտպանող կղզյակի` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Նրանք, ովքեր պայքարել ու պայքարում են հայ ազգի դեմ, լավ են գիտակցում` քանի դեռ հայը կառչած է իր մայր եկեղեցուն, նրան ոչինչ անել չեն կարող, բայց բավական է հային կտրել իր եկեղեցուց, եւ նա ինքնաբերաբար կդադարի հայ լինել»,- ասում է հայր Կոմիտասը:

Եվ վերջապես, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ու հայ ընտանիքը մեր հասարակության դիմադրողականությունն ամուր պահող կառույցներ են, սակայն այսօր թե՛ մեկը, թե՛ մյուսը պարբերաբար հայտնվում են հարվածների տակ: «Սա միտված է մեկ բանի՝ հասարակությունից լվանալ այն արժեհամակարգը, որը հազարամյակների խորքից հայ ժողովրդին բերել, հասցրել է մինչեւ մեր օրերը՝ անաղարտ պահելով մեր երթը»: Վարդան Խաչատրյանը հարց է ուղղում այն հայերին, որոնք լծվել են այս կեղտոտ քարոզչությանը. «Ինչո՞ւ եք ուզում ոչնչացնել մեր հասարակության հիմքերի հիմքը, դա որքանով է բխում ձեր շահերից»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Ամբողջությամբ կարդացեք` “Տեղական “քաղցկեղները” դրսինների հետ լծվել են Եկեղեցու վարկաբեկման գործին” հոդվածում

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն