Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ, Կիրակնօրյա էջ

Աղցան՝ <Սիրուհի>

Նոյեմբեր 19, 2015թ. 15:19
աղցան սիրուհի

Այս աղցանն առաջին անգամ համտեսել եմ ռուս իմ լավ բարեկամի տանը: Այն շատ համեղ և ինքնատիպ է, չամչահատիկները անկրկնելի նրբություն են հաղորդում աղցանին: Շատ տնտեսուհիների այս անունը դուր չի գալիս, եթե ձեզ էլ դուր չի գալիս, կարող եք փոխել: Բայց անպայման պատրաստեք:

Բաղադրությունը.
Գազար
Ճակնդեղ
Չոր տեսակի պանիր /ես Լոռիով փորձել եմ, շատ համեղ է ստացվում/
Սխտոր
Չամիչ
Մայոնեզ
Ընկույզ:

Չափաբաժինները՝ ձեր հայեցողությամբ:

Պատրաստման եղանակը.

Ճակնդեղը եփել, չամիչը լվանալ: Հում գազարը, պանիրը, ճակնդեղը քերիչով անցկացնել, սխտորը տրորել կամ մանր քերիչով անցկացնել: Որպեսզի աղցանը շատ չթացանա, քերած ճակնդեղը մի քիչ ճզմել և հյութը քամել:
Պանիրը խառնել սխտորին, գազարը՝ չամիչին, ճակնդեղը՝ ընկույզին:
Ապա շերտ-շերտ դասավորում ենք.
Ճակնդեղն ընկույզով՝ քսելով մայոնեզ, երկրորդ շերտը՝ գազար-չամիչ և մայոնեզ, պանիր-չամիչ և մայոնեզ: Այդպես շերտերը կրկներ, ի դեպ որքան բարակ են շերտերը, այնքան գեղեցիկ և համեղ է ստացվում աղցանը: Բարի ախորժակ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ, Կիրակնօրյա էջ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն