Լրահոս

Հոկտեմբեր 23, 2009թ. 14:35

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր խնդիրներ է առաջադրում տարածաշրջանային անվտանգության համար Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բազում հարցեր է առաջադրել տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների համար, քանի որ այն ի վիճակի է փոխել Հարավային Կովկասի քաղաքական պատկերը: Արդեն իսկ այն հանգամանքը, որ պաշտոնական Երևանն ու Անկարան բռնել են սահմանների բացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղին, հիմնովին ձևափոխել […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 12:00

Վերջին 30-40 տարիներին Թուրքիան մեծ հաջողությունների է հասել տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում, ապահովելով բազմաթիվ չափորոշիչներ, որոնք նրան թույլ են տալիս ագրարային-արդյունաբերական երկրից վերածվել արդյունաբերական-ագրարային պետության և միաժամանակ ստեղծել տարաբնույթ նշանակության զարգացած ենթակառուցվածքներ։ Թուրքիան ստեղծել է արդյունաբերության և բանկային համակարգի զարգացման առաջատար ոլորտներ և, չնայած այն բանին, որ դեռ պահպանում է զարգացող երկրի որոշ ցուցանիշներ, […]


Սեպտեմբեր 25, 2009թ. 12:18

2009 թվականի սեպտեմբերի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն հանգամանքին, որ հանդիպումը փակ բնույթ է կրել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետքարտուղարությունից տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել, որից պարզվել է, որ Սահակաշվիլու հետ զրույցի կենտրոնական թեմաներից է եղել հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հիմնախնդիրը: Հիլարի Քլինթոնը դժգոհել է այն փաստի կապակցությամբ, որ այդ […]