Թեգ` Վրաստան

Հունիս 4, 2011թ. 10:30

Հունիսի 4-ին Վրաստան կժամանի ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Պատվիրակությունը գլխավորելու է սենատոր Դևիդ Դրեյերը: “Այն ժողովրդավարության աջակցության խումբ է, որի անդամները տեղում կծանոթանան Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և հուսով եմ՝ ադեկվատ կերպով կնկարագրեն դրանք իրենց ամփոփման մեջ”: Այցը կավարտվի հունիսի 7-ին: ArmAr.am


Հոկտեմբեր 22, 2010թ. 11:50

Վրաստանը պատրաստ է ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր, բայց միայն Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Աբխազիայի և Հարավային Օսիայի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին: «Երևում է Ռուսաստանում մոռացել են, որ մենք գրել և կարդալ գիտենք, և տեղյակ ենք նրան, ինչ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Իսկ Սարկոզին չի հայտարարել այն, […]


Սեպտեմբեր 8, 2010թ. 12:24

Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ:


Դեկտեմբեր 1, 2009թ. 16:37

ArmAr.am-ի հնչեցրած` Վրաստանում փլուզված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքի հետ կապված մտահոգություններին` Մշակույթի նախարարության արձագանքը չուշացավ: ArmAr.am-ի խմբագրություն զանգահարեց նախարարի մամուլի քարտուղար Մարգարիտ Գրիգորյանն ու տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված գործունեություն է իրականացվում, և եկեղեցին իսկապես կվերանորոգվի: Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե եկեղեցում աշխատող բանվորները […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 10:00

Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմեբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերի նախաձեռնությամբ զորավարժություններ կանցկացվեն Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում:

Տարածված տեղեկատվության համաձայն` կազմակերպվող զորավարժությունները նվիրված են երեք երկրներով անցնող նավթատար-գազատար խողովակաշարերի արդյունավետ պաշտպանությանը:


Սեպտեմբեր 25, 2009թ. 12:18

2009 թվականի սեպտեմբերի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն հանգամանքին, որ հանդիպումը փակ բնույթ է կրել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետքարտուղարությունից տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել, որից պարզվել է, որ Սահակաշվիլու հետ զրույցի կենտրոնական թեմաներից է եղել հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հիմնախնդիրը: Հիլարի Քլինթոնը դժգոհել է այն փաստի կապակցությամբ, որ այդ […]


Սեպտեմբեր 24, 2009թ. 14:54

Ռուսական «Զավտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ադրբեջանից և Վրաստանից զենք է մատակարարվում Չեչնիայում գործող ահաբեկիչներին: «Սովետական միության զենքի հիմնական պահեստները դեռ Վրաստանում և Ադրբեջանում են: Բոլոր զենքերն ու զինամթերքը ավազակներին է հասցվում այնտեղից: Դեռ ոչ վաղուց այնտեղից պարզապես հոսում էր հերոին, իսկ հիմա տրոտիլ և ինքնաձիգներ»:


Սեպտեմբեր 23, 2009թ. 09:37

Երեկ armar.am էլեկտրոնային թերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն բանին, որ հանդիպումը փակ դռների հետևում է կայացել, այնուամենայնիվ, արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ…


Սեպտեմբեր 16, 2009թ. 12:00

Վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններն սկսում են առավել անկայուն դառնալ, ինչը տարբեր մեկնաբանություններ է առաջացնում: Այդ մասին իր նկատառումներն է ներկայացնում պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ-ի` Հայաստանի հարակից երկրների բաժնի ամբիոնի վարիչ Հայրապետ Մարգարյանը:

Թեգեր` []

Սեպտեմբեր 15, 2009թ. 18:27

Հայաստանի և Վրաստանի միջև  վերջին շրջանում առաջացած լարվածությունը բավական մեծ ոգևորության առիթ է դարձել ադրբեջանական լրատվամիջոցների համար: Հայաստանի դեմ անընդհատ քարոզչական հնարքներ որոնող ադրբեջանցի լրագրողները պարզապես ուրախությունից ցնցվեցին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտացրել է մեր երկրի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ: Իսկ երբ ՄԱԿ-ի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը դեմ քվեարկեց Վրաստանի կողմից ներկայացված հռչակագրին, […]