Թեգ` Սահման

Հոկտեմբեր 22, 2010թ. 10:30

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Թուրքիա կատարած այցի ընթացքումը ելույթ ունենալով  Թուրքիայի ազգային մեծ ժողովի առաջ, կոչ էր արել` բացել Հայաստանի հետ սահմանը:  “Մենք աջակցում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացին և բոլոր ջանքերը գործադրելու ենք այդ ուղղությամբ”,-ասել է Գերմանիայի նախագահը: Armar.am


Սեպտեմբեր 10, 2010թ. 12:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ «…մենք հատել ենք ոչ թե սահմանը, այլ շփման գիծը»: Այս առնչությամբ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Պարոն Ֆասյեն, լինելով շատ փորձառու դիվանագետ, չի սխալվել՝ ասելով, որ համանախագահները հատել են ոչ թե […]


Մարտ 19, 2010թ. 18:15

«Գյուղատնտեսության ոլորտն առաջինը կտուժի հայ-թուրքական սահմանի բացումից: 450-500 հազար մարդ է զբաղված գյուղատնտեսության ոլորտում. սահմանի բացման դեպքում այս անձինք ենթակա են Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի ռիսկին»: Այսպիսի հայտարարությամբ այսօվա կլոր սեղանի ժամանակ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Հետևաբար երբ խոսում ենք սահմանների բացման մասին, առաջին գործողությունը պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը»: Այս առումով առաջնային քայլ […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 13:00

Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատվիրակության կազմում էր նաև արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Նա այսպես մանրամասնեց փաստաթղթի ստորագրման ձգձգման պատճառները. «Առաջինը պետք է ելույթ ունենային փաստաթղթերը ստորագրող երկրների ԱԳ նախարարները, ապա ելույթներով պետք է հանդես գային բոլոր ներկաները»,-ասում է պարոն Քոչարյանն ու հավելում, թե քանի որ շատ էր կարևորվում բանավոր  խոսքը, տեքստերը պետք է նախապես տրամադրվեին […]


Հուլիս 30, 2009թ. 15:07

Ռուս-ադրբեջանական սահմանի վրա ձերբակալվել է արտասահմանցի զինված վարձու զինվորների խումբ, ովքեր փորձել են ապօրինի կերպով անցնել Ռուսաստանի տարածք: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար գեներալ-գնդապետ Արկադի Եդելյովը: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, վարձու զինվորների թվում են Ֆրանսիայի և Ավստրիայի քաղաքացիներ: