Թեգ` Պատերազմ

Նոյեմբեր 28, 2011թ. 19:12

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգևոր առաջնորդները պատրաստ են սատարել:


Սեպտեմբեր 29, 2011թ. 16:31

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Բաքվի եւ Անկարայի նախաձեռնությունը` Ադրբեջանին դարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ասել է, թե Ադրբեջանի պետական քաղաքականությունն ուղղված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների դեմ: Հիշեցնենք, որ ներկայումս Անկարան եւ Բաքուն ջանքեր են գործադրում, որպեսզի հոկտեմբերի 21-ի քվեարկության ժամանակ Ադրբեջանը դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Շավարշ […]


Դեկտեմբեր 9, 2010թ. 10:28

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին Հայաստանի Հանրապետությունում Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Ձերդ Գերազանցություն գլխավոր քարտուղար, Տիկին (պարոն) դեսպան Բաքու քաղաքում՝ (մինչև 1991թ.՝ Խորհրդային Ադրբեջան, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետություն) կառավարությունների կողմից վերահսկվող տարածքներից փախստականների կամքը ներկայացնելու մեզ լիազորված իրավունքով դիմում ենք Ձեզ հետևյալ հայտարարությամբ։ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ձեզ են դիմում Արևմտյան Մերձկասպիայի պետական […]


Հոկտեմբեր 22, 2010թ. 13:08

Հայաստանի ներկայացուցիչը անդրադարձել է Ադրբեջանի վարած անհանդուրժողական քաղաքականության, էթնիկ զտումների, բռնությունների և սանձազերծած պատերազմի հետևանքներին, մասնավորապես հարյուր հազարավոր հայ ներքին տեղահանված բնակչության զրկանքներին ու հիմնախնդիրներին`


Սեպտեմբեր 23, 2010թ. 14:02

Ոգեւորության պահերին հարեւան հանրապետության քարոզիչները նույնիսկ «կանխատեսում են, որ շատ շուտով ԼՂ հայ բնակչութունը կգերադասի ապրել նման զարգացած երկրում»


Մարտ 17, 2010թ. 13:10

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը ոչ մի երկրի ձեռնտու չէ: «Համաշխարհային գերտերություններից ոչ մեկը թույլ չի տա, որ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեն»,– ասել է փորձագետը: Նրա խոսքով, 2008թ. օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ «ռազմական գործողությունները կարող են շարունակվել 5-7 օրից ոչ ավելի», […]


Փետրվար 17, 2010թ. 09:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հայտարարել է, թե Իսրայելն այս տարվա գարնանը կամ աշնանը , պատրաստվում է պատերազմ սկսել, սակայն Թել Ավիվը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Իրանի նախագահը չի բացում փակագծերը, թե  ում վրա է պատրաստվում հարձակվել Իսրայելը: Փոխարենը, հայտարարում է, որ « եթե այնուամենայնիվ,   պատերազմ սկսվի, տարածաշրջանային պետությունը վերջ կդնի դրան»: «Տարածաշրջանային պետություն» ասելով […]


Նոյեմբեր 21, 2009թ. 11:37

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Ինտերֆակս» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, հայտարարել է, որ եթե Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով կայանալիք հանդիպման ժամանակ հարցը դրական առաջընթաց չստացավ, տարածաշրջանում պատերազմը կվերսկսվի: «Եթե այս հանդիպումն անարդյունավետ լինի, այդ դեպքում արդեն բանակցությունների հույսերն ի դերև կելնեն, ու այլ ճանապարհ, պարզապես, չի մնա և մենք […]