Լրահոս

Մարտ 22, 2010թ. 16:35

Թուրքական լրատվամիջոցներում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին այլևս գրվում է անցյալ ժամանակով: Նկատելի է, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման էջը այլևս փակված է համարում: Իսկ պատճառը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Թուրքական «Sabah»-ը անդրադառնալով խնդրին նշում, որ եթե այդ արձանագրությունները վավերացվեին. «Ամեն բան այլ կլիներ»: Հոդվածի հեղինակը անմիջապես էլ բացում է փակագիծը, թե ո՞ր դեպքում կվավերացվերին […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 12:30

Թուրքական Hurriet թերթին վերլուծաբան Բարչին Իյնանչն ասել է հետևյալը. «Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանն ինձ ասել է, որ դժվար թե Ղարաբաղի հայերը այլեւս համաձայնեն ապրել Ադրբեջանի ենթակայության տակ:Որքան էլ դժվար լինի Ադրբեջանի համար, նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան խնդիրն այնքան էլ չի կարեւորվում միջազգային քաղաքականության մեջ: Եվ այն, որԱդրբեջանն իր նավթադոլարներով ուզում էր «հետ բերել» […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 19:03

«Ադրբեջանը գիտակցում է, որ օրեցօր դժվարանում է Ղարաբաղի վերադարձը»: Այդ մասին ասվում «Tumgazeteler» կայքէջում տեղ գտած մի հոդվածում: հոդվածագիրը գրում է, թե այն ժամանակ, երբ Ղարաբաղն «օկուպացվեց» հայկական զինուժի կողմից, Ղարաբաղի ապագան արդեն որոշվել էր: 10 տարի անց Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս օրակարգում չի լինի, քանի որ հայերն օր օրի ավելի ու ավելի են ամրապնդում իրենց […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 15:02

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: 1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը […]


Օգոստոս 20, 2009թ. 10:30

Հաճելին օգտակարի հետ համատեղելու կարգախոսով` հայկական երկու պետությունների` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների կառավարությունները, վերջերս հանդես եկան Արցախը ներհայկական զբոսաշրջության ոլորտում առավել ամբողջական ներգրավելու նախաձեռնությամբ: Զբոսաշրջիկների համար դա կլինի և հայրենաճանաչություն, և յուրովի ներդրում` հայրենիքի զարգացման գործում: ՀՀ-ում այդ ծրագրի կյանքի կոչմանը ձեռնամուխ եղավ «Ռումեա», իսկ Արցախում` «Զբոսաշրջային կենտրոն» կազմակերպությունները: Օրերս Արցախ հասավ այդ ծրագրի […]