Թեգ` Հայոց Ցեղասպանություն

Փետրվար 19, 2010թ. 13:27

Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրույցի առանցքը եղել են Իրանի միջուկային ծրագրերը և Թուրքիայի ստանձնած միջնորդական դերակատարությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» թերթի էլեկտրոնային կայքը: Նշվում է նաև, որ առաջիկայում սպասվում է Օբամա-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը քննարկելու են ընթացիկ հարցեր: Իրանի նախագահ Ահմադինեժադի […]


Փետրվար 19, 2010թ. 12:49

Թուրքիայի և Իսրայելի միջև վերջին շրջանում դրսևորված լարվածությունն իր ճգնաժամային խորությամբ աննախադեպ էր երկու երկրների փոխհարաբերությունների պատմությունում: Այս հանգամանքն ընդգծելով` թուրքական «Sabah» թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկու երկրների արտգործնախարարությունների միջև անցած երեքշաբթի օրն առաջին անգամ խորհրդակցություններ են տեղի ունեցել Կովկասյան և ռուսական թեմաներով: Աղբյուրի հաղորդմամբ` Իսրայելի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով խորհրդականի օգնական, […]


Փետրվար 17, 2010թ. 19:56

Aksiyon հանդեսի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը կարծիք է հայտնել, թե ինքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Չնայած արտահայտված լավատեսությունը, այնուհանդերձ թուրք գործարարը նաև անկեղծորեն նկատել է, որ այդ գործընթացը հայտնվել է փակուղում: «Այո, գործընթացը խցանված է, սակայն հնարավոր կլինի այն հաղթահարել: Թուրքիան պետք է իր դիրքորոշումը բացատրի ինչպես թուրք, […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 13:33

Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը, գտնվելով Միացյալ Նահանգներում  հայությանը կոչ է արել ողջ ներուժով շարունակել Հայոց Ցեղասպանության  ճանաչման գործընթացը և միջազգային հանրությանն ապացուցել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ամենևին  չի նշանակում, որ  հայկական հարցը սառեցվում է ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվում: Ամերիկահայության  հետ հանդիպման ժամանակ վերջիններս թուրք գրողին ասել են, եթե խնդիրը հարաբերությունների կարգավորումն է, ապա […]


Նոյեմբեր 18, 2009թ. 11:35

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարցին մեծ տեղ հատկացնելը թուրքերին նյարդայնացնում է: Թուրքերը անհանգստացած են, նույնիսկ բողոքում են, որ Ֆրանսիայում,  եթե անձը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, ապա  տեղ չունի ֆրանսիական հասարակությունում: Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ էլ Ֆրանսիայի Նանս քաղաքում.  Նանսի ֆրանսիական քոլեջի թուրք աշակերտը` 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել […]


Նոյեմբեր 18, 2009թ. 09:30

Բրիտանական Chatham House կազմակերպությունը ներկայացրել է զեկույց` «Թուրքիա, Ռուսաստան, Կանադա. ընդհանուր եւ հակասական շահեր» թեմայով: Զեկույցի հեղինակները, գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, նկատել են, թե  2008 թվականի օգոստոսյան պատերազմը բացասաբար անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա, ուստի հայ–թուրքական սահմանի բացումը, որը Թուրքիան փակել է դեռ 1993 թվականին, կարող է նպաստել ոչ միայն  Հայաստանի, այլև Վրաստանի տնտեսության զարգացմանը: […]


Նոյեմբեր 10, 2009թ. 15:59

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տեղեկացմամբ, ԱՄՆ նախագահի անցած ընտրությունների հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է, որ ինքը հավատում է Հայոց Ցեղասպանության իրողությանը։ Հիշեցնենք, որ նա ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվել էր ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Հայոց Ցեղասպանության պնդումները հիմնավորված են հստակ փաստերով։ «Ես հավատում եմ, որ հայերի […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 13:50

Հայաստանում և ողջ Սփյուռքում շարունակվում են  լուրջ մտահոգություններ արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող նախաստորագրված   արձանագրությունների շուրջ: Այդ մտահագություններից մեկն էլ առնչվում է փաստաթղթում տեղ գտած պատմական  ենթահանձնաժողովի ստեղծմանը: Անհանգստության պատճառն հասկանալի է. նման երկկողմ հանձնաժողովի գոյությունը, փաստորեն, քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը, և  դրանով իսկ, արժանահավատ դարձնում Թուրքիայի հայտնի դիրքորոշումը, այն է` […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 10:23

Հարցազրույց` նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ

-Այսօր բուռն քննարկումներ են ծավալվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Եվ մասնակից պետությունները, և մեր իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Ուրեմն, ի՞նչն է մեզ անհանգստացնում:


Սեպտեմբեր 23, 2009թ. 10:40

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին և G-20 երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Նյու- Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջինը հանդիպել է հրեական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում` «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանին: