Թեգ` Հայոց Ցեղասպանություն

Մարտ 19, 2010թ. 12:33

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրատվամիջոցներին տրված հրացազրույցում խոսելով հայ-թուրքական դիվնագիտական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացից` ակամա խոստովանել է, որ Թուրքիան տարբեր ազգերի ու պետությունների  հետ հին խնդիրներ ունեցող պետություն է: Մասնավորապես ընդգծել է, որ  հազար տարվա խնդիրներ ունի սերբերի հետ, մի հարյուր տարվա էլ` հայերի հետ: Ապա,   հավելել. «Եթե հաջողվեց բարելավել թուրք-սերբական հարաբերություններն, ապա ինչու՞ […]


Մարտ 18, 2010թ. 13:30

Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) թերթը հրապարակել է  Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցը: Շարունակվո՞ւմ է, արդյոք, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը,  ինչպես նաև` եթե ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը, ձեր երկրից կհեռացնե՞ք ամերիկյան ռազմաբազաներն ու դո՞ւրս կգաք ՆԱՏՕ-ից` լրագրողի տարողունակ հարցերին Բաղըշ պատասխանել է. «Դա կթողնեմ […]


Մարտ 17, 2010թ. 18:11

Թուրքական «Taraf» թերթը` վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, թե Թուրքիան ԱՄՆ- ից գրավոր երաշխիքներ է պահանջում իր դեսպանին Վաշինգտոն վերադրաձնելու համար: Իսկ գրավոր երաշխիքը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ամերիկյան Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չներառելը: «Վաշինգտոնն Անկարային պետք է գրավոր երաշխիքներ տա, որ միայն այդ դեպքում դեսպան Նամիք Թանը կվերադառնա Վաշինգտոն»,- գրում է թերթը: […]


Մարտ 17, 2010թ. 17:54

«Ուզում եմ կոչ անել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ իջնել երկնքից։ ԼՂՀ ապագա կարգավիճակը չի կարող ցածր լինել ներկայիս վիճակից»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին հայտարարությունների: Ինչպես նկատում է  Շարմազանովը, եթե  Բաքուն ցանկանում է կարգավորել խնդիրը, ապա Ադրբեջանը նախևառաջ պետք է հանի իր […]


Մարտ 17, 2010թ. 17:35

Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունելուց հետո Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆիլդը «չդիմանալով»  թուրքական շանտաժին զանգահարել է Էրդողանին ու հայցել վերջինիս ներողամտությունը: Սակայն ի տարբերություն Շվեդիայի վարչապետի` Թուրքիային ուղղված ռևերանսներին, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Սվենդ Էրիկ Օստբերգը հայտարարել է, որ Շվեդիայի վարչապետի բացատրությունը Էրդողանին՝ հակասում է Շվեդիայի օրենքներին։ Օստերբերգը նշել է.«Վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆիլդը հայտարարության մեջ գրում է, […]


Մարտ 17, 2010թ. 12:55

Հանրահայտ է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն, հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: Գիտակցելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, թուրքական իշխանությունները ջղաձգորեն նախապատրաստվում են ոգեկոչումների […]


Մարտ 17, 2010թ. 09:30

Հայաստանյան քաղաքական դաշտում շարունակվում է քննարկվել Հանրապետության նախագահի Վաշինգտոն կատարելիք այցը: ՀՅԴ Բյուրոյի մամլո քարտուղար Կիրո Մանոյանի համոզմամբ, այցի  նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է: Հնարավոր վտանգներից խուսափելու համար Կ.Մանոյանը մեկ ճանապարհ է տեսնում.«Նախագահը պետք է Վաշինգտոնում հայտարարի, որ Թուրքիայի պատճառով արդեն տապալվել է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը»: Սակայն միայն այսքանը բավարար չէ, Կ. […]


Մարտ 16, 2010թ. 16:06

Տեղահանություն եւ ոչ թե կոտորած, քաղաքացիական պատերազմի վարկածը Ըստ թուրք պատմաբանների՝ հայերի անհետացումն իրենց բնակության վայրերից տեղի է ունեցել մեծ մասամբ ոչ թե ծրագրված զանգվածային ոչնչացման, այլ ընդամենը ռազմաճակատի գոտուց հայ բնակչության մի մասի տեղափոխման պատճառով, քանի որ քրիստոնյա հայերն անհուսալի տարր էին Ռուսաստանի դեմ պատերազմի րևթացքում։ Ըստ թուրքերի՝ ճանապարհին տեղահանվողների մի աննշան մաս զոհվել […]


Մարտ 16, 2010թ. 14:30

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն, իրականում ղարաբաղյան գործընթացի ածանցյալ մասն է. այդպես ստացվեց տարածաշրջանային զարգացումների արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Ընդգծելով, որ թեպետ հայ-թուրքական գործընթացը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, սակայն խորապես մտածված չի եղել, ինչի պատճառով հանգել ենք ակնկալվածից հակառակ արդյունքի. «Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ Կոնգրեսի եւ Շվեդիայի խորհրդարանի […]


Մարտ 2, 2010թ. 11:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախապատրաստվում է  իր Միացյալ Նահանգներ կատարվելիք այցին: Այն նախատեսվում է ապրիլի 14-ին: Այցը հստակ նպատակ ունի` հնարավոր բոլոր քայլերով ձախողել Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը Կոնգրեսում: Թուրքիայի վարչապետը  որոշել է այս հարցում խնդրել  հրեական լոբբիի  ներկայացուցիչների աջակցությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրեական լոբբիի հետ հանդիպումը խիստ կարևոր է ապրիլի 24-ից առաջ: Եվ  […]