Թեգ` Հայաստան

Սեպտեմբեր 25, 2009թ. 12:18

2009 թվականի սեպտեմբերի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն հանգամանքին, որ հանդիպումը փակ բնույթ է կրել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետքարտուղարությունից տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել, որից պարզվել է, որ Սահակաշվիլու հետ զրույցի կենտրոնական թեմաներից է եղել հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հիմնախնդիրը: Հիլարի Քլինթոնը դժգոհել է այն փաստի կապակցությամբ, որ այդ […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 21:05

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից նախաստորագրված արձանագրությունների հասարակական քննարկումները շարունակում են բացահայտել երկու երկրների ղեկավարների իրական տրամադրվածությունը հակառակ կողմի հանդեպ: Չնայած այն հանգամանքին, որ թե’ Երևանը, և թե’ Անկարան շարունակում են բարձրաձայնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրենց վճռականության մասին, այնուամենայնիվ, փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն այդքան էլ անկեղծ […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 11:59

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն այս օրերին դարձել է համաշխարհային քաղաքականության կարևորագույն իրադարձություններից մեկը: Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում այս հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշումն են արտահայտել քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող գրեթե բոլոր պետությունների ղեկավարները: Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների աշխատասեղանները պարզապես հեղեղվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոգևորող նամակներով, որոնք հեղինակել են հիմնականում արևմտյան երկրների ղեկավարները:


Սեպտեմբեր 21, 2009թ. 12:02

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների, ինչպես նաև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ոլորտի մի խումբ աշխատակիցների Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Սասուն Սերոբի […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 11:51

«Սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հայաստանի անկախության տոնը: Այս նշանավոր օրը լավ առիթ է մեր անկախ պետականության հաստատման գործընթացը կրկին իմաստավորելու համար: Հանրաքվեի միջոցով իր անկախությունը հայտարարելով` Հայաստանի ժողովուրդը հիմնադրեց մեր երրորդ հանրապետությունը և հաստատեց ազատ ու անկախ ժամանակակից պետականություն կերտելու իր միասնական կամքը: Երկար տարիների դադարից հետո Հայաստանի անկախ պետականության վերահաստատումը հայ ժողովրդի վերելքի […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 10:56

Այսօր լրանում է Հայաստանի անկախության հանրաքվեի 18 ամյակը: Հազարամյա ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատևման, զարգացման, առաջընթացի ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։ Անկախությունը ձեռք բերվեց շնորհիվ ազգանվեր համառ պայքարի, որի վերջին ակորդը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն էր. Հայ ժողովուրդը միաձայն «այո» ասաց Հայաստանի անկախ եւ ժողովրդավարական պետության հռչակմանը: […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 19, 2009թ. 14:42

Թուրքական լրատվամիջոցներն այս գիշեր հեղեղվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց ներկայացնելու մասին լրատվությամբ: Նախաձեռնության հեղինակը, այսպես կոչված, «Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի հասարակություն» կազմակերպության ղեկավար ոմն Գյոքսել Գյուլբեյն է:


Սեպտեմբեր 15, 2009թ. 18:27

Հայաստանի և Վրաստանի միջև  վերջին շրջանում առաջացած լարվածությունը բավական մեծ ոգևորության առիթ է դարձել ադրբեջանական լրատվամիջոցների համար: Հայաստանի դեմ անընդհատ քարոզչական հնարքներ որոնող ադրբեջանցի լրագրողները պարզապես ուրախությունից ցնցվեցին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտացրել է մեր երկրի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ: Իսկ երբ ՄԱԿ-ի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը դեմ քվեարկեց Վրաստանի կողմից ներկայացված հռչակագրին, […]


Սեպտեմբեր 15, 2009թ. 15:03

Պարզեցինք, որ բոլորը փաթեթներով են Սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական կուսակցությունների կուսակցապետերի հետ համատեղ անցկացնելու է հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին: Նկատենք, որ նման ձևաչափով Հայաստանի նախագահն արդեն երրորդ անգամ է հանդիպում կուսակցության ղեկավարներին: Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մինչ օրս հնչել են  տարաբնույթ գնահատականներ ու մեկնաբանություններ, շատ հաճախ ոչ բավարար հիմնավորված […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 16:06

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն  Մարուքյանի հետ – Որքանո՞վ է  ճիշտ   հայ-թուրքական «երկկողմ սահմանների բացում» արտահայտությունը – Երկկողմ բացման մասին խոսելը ծիծաղելի է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը երբեք սահման չի փակել. ինչպես հայտնի է, սահմանը փակվել է  Թուրքիայի Հանրապետության կողմից, ընդ որում, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, քանի որ որևէ ինքնավար պետության նկատմամբ նման արգելքներ կիրառելու […]