Թեգ` Էրդողան

Մարտ 17, 2010թ. 12:55

Հանրահայտ է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն, հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: Գիտակցելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, թուրքական իշխանությունները ջղաձգորեն նախապատրաստվում են ոգեկոչումների […]


Մարտ 2, 2010թ. 11:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախապատրաստվում է  իր Միացյալ Նահանգներ կատարվելիք այցին: Այն նախատեսվում է ապրիլի 14-ին: Այցը հստակ նպատակ ունի` հնարավոր բոլոր քայլերով ձախողել Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը Կոնգրեսում: Թուրքիայի վարչապետը  որոշել է այս հարցում խնդրել  հրեական լոբբիի  ներկայացուցիչների աջակցությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրեական լոբբիի հետ հանդիպումը խիստ կարևոր է ապրիլի 24-ից առաջ: Եվ  […]


Նոյեմբեր 30, 2009թ. 11:21

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Սպիտակ տանը Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերն են լինելու` Թուրքիայում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը, կիպրական հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը, Պակիստանում, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը: Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացից բացի […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 14:00

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում: Արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում կանդրադառնա Հայաստանին առնչվող մի շարք կարևորագույն հարցերի:


Սեպտեմբեր 28, 2009թ. 13:17

«Ֆրանսպրես» գործակալության տարածած տեղեկության համաձայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե  Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն երկու երկրների միջև  հարաբերությունների կարգավորման մասին  արձանագրությունները: Մինչդեռ հայկական կողմը հերքում է  արձանագրությունների ստորագրման   ժամկետի մասին`  Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության խորհրդական Սերոբ Բեջանյանը ArmAr.am-ին  տեղեկացրեց, որ «Հայկական կողմը կրկին անգամ հաստատում […]


Սեպտեմբեր 26, 2009թ. 10:00

ՄԱԿ–ի և անվտանգության գագաթաժողովների շրջանակներում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ–ի և Ռուսաստանի նախագահներին: Առաջին հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ էր: Ըստ թուրքական լրատվամիջոցների, կողմերը հիմնականում քննարկել են Մերձավոր Արևելքի խնդիրներն ու  Ղարաբաղյան հիմնահարցը: Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, կարևորել է Մինսկի խմբի դերը, ակնարկելով, որ Անկարան էլ կարող է նպաստել գործի […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 10:40

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին և G-20 երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Նյու- Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջինը հանդիպել է հրեական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում` «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանին: