Թեգ` ԱՄՆ Կոնգրես

Հունիս 4, 2011թ. 10:30

Հունիսի 4-ին Վրաստան կժամանի ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Պատվիրակությունը գլխավորելու է սենատոր Դևիդ Դրեյերը: “Այն ժողովրդավարության աջակցության խումբ է, որի անդամները տեղում կծանոթանան Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և հուսով եմ՝ ադեկվատ կերպով կնկարագրեն դրանք իրենց ամփոփման մեջ”: Այցը կավարտվի հունիսի 7-ին: ArmAr.am


Հուլիս 3, 2010թ. 13:14

«Բաքվի միջոցով Արցախի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերելը նույնն է, թե Ռուսաստանի համար Սահակաշվիլիի միջոցով փողեր փոխանցելը»:


Մարտ 17, 2010թ. 18:11

Թուրքական «Taraf» թերթը` վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, թե Թուրքիան ԱՄՆ- ից գրավոր երաշխիքներ է պահանջում իր դեսպանին Վաշինգտոն վերադրաձնելու համար: Իսկ գրավոր երաշխիքը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ամերիկյան Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չներառելը: «Վաշինգտոնն Անկարային պետք է գրավոր երաշխիքներ տա, որ միայն այդ դեպքում դեսպան Նամիք Թանը կվերադառնա Վաշինգտոն»,- գրում է թերթը: […]


Փետրվար 19, 2010թ. 13:27

Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրույցի առանցքը եղել են Իրանի միջուկային ծրագրերը և Թուրքիայի ստանձնած միջնորդական դերակատարությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» թերթի էլեկտրոնային կայքը: Նշվում է նաև, որ առաջիկայում սպասվում է Օբամա-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը քննարկելու են ընթացիկ հարցեր: Իրանի նախագահ Ահմադինեժադի […]


Փետրվար 17, 2010թ. 19:56

Aksiyon հանդեսի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը կարծիք է հայտնել, թե ինքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Չնայած արտահայտված լավատեսությունը, այնուհանդերձ թուրք գործարարը նաև անկեղծորեն նկատել է, որ այդ գործընթացը հայտնվել է փակուղում: «Այո, գործընթացը խցանված է, սակայն հնարավոր կլինի այն հաղթահարել: Թուրքիան պետք է իր դիրքորոշումը բացատրի ինչպես թուրք, […]