Թեգ` Ադրբեջան

Հոկտեմբեր 3, 2009թ. 11:01

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Armar.am կայքի շրջանակներում շարունակում ենք հրապարակել մեր վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի պատկերացումները` Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:


Հոկտեմբեր 2, 2009թ. 11:30

Թուրքիայում երեկ մեկնարկել է Մեջլիսի աշնանային նստաշրջանը: Երկրի նախագահը բացելով նիստն ու խորհրդարանականներին ներկայացնելով առաջիկա օրակարգային հարցերը, իր ելույթում շեշտել է, որ խորհրդարանի առաջնային հարցերից է լինելու քրդական խնդիրն ու հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը:


Սեպտեմբեր 30, 2009թ. 12:24

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Ադրբեջանում նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում կազմակերպված կլոր սեղանի քննարկման ժամանակ ռուս փորձագետ-քաղաքագետ Սաադատ Կադիրովան ասել է, որ Ադրբեջանը պետք է Ռուսաստանում բնակվող  իր հայրենակիցներից ստեղծի «քաղաքականության ոլորտի լուրջ մասնագետներ»: Այս մասին գրում է 1news.az-ը, և նշում, որ քաղաքագետը բերել է սփյուռք ունեցող այլ ազգերի օրինակներ, ապա  ներկաներին առաջարկել`  նոր ծրագրեր ներկայացնել  ադրբեջանական […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 19:06

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական NTV-ի լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ բողոքի նոտա էր հղել պաշտոնական Անկարային: Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն պաշտոնապես պատասխանել է Բաքվին: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է. «Մեր լրագրողների այդ պահվածքը հակաօրինական է և որևէ կապ չունի Թուրքիայի վարած քաղաքականության հետ: Հուսով ենք, […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 15:17

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Ամերիկացի սոցիոլոգ-հոգեբան Սողոմոն Աշը (Ash S., 1951) ընկալման ճշտությանը վերաբերող գիտափորձի անվան տակ` կամավորին նստեցնում էր մի սենյակում, ևս հինգ կամավորների հետ, որոնք իրականում   գիտափորձի մասնակիցներ էին, հետևապես` գիտափորձի կազմակերպիչների կողմից նախօրոք հրահանգավորված: Նրանց ցուցադրում են չորս գիծ` ABCD, որոնցից A և C-ն  ունեն հավասար չափեր, իսկ մյուսները` տարբեր: Փորձի մասնակիցներին խնդրում են […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 10:00

Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմեբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերի նախաձեռնությամբ զորավարժություններ կանցկացվեն Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում:

Տարածված տեղեկատվության համաձայն` կազմակերպվող զորավարժությունները նվիրված են երեք երկրներով անցնող նավթատար-գազատար խողովակաշարերի արդյունավետ պաշտպանությանը:


Սեպտեմբեր 24, 2009թ. 14:54

Ռուսական «Զավտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ադրբեջանից և Վրաստանից զենք է մատակարարվում Չեչնիայում գործող ահաբեկիչներին: «Սովետական միության զենքի հիմնական պահեստները դեռ Վրաստանում և Ադրբեջանում են: Բոլոր զենքերն ու զինամթերքը ավազակներին է հասցվում այնտեղից: Դեռ ոչ վաղուց այնտեղից պարզապես հոսում էր հերոին, իսկ հիմա տրոտիլ և ինքնաձիգներ»:


Սեպտեմբեր 23, 2009թ. 14:30

Ադրբեջանցիները սիրում են հաճախ կրկնել, թե Հայաստանը տնտեսապես հարկերի վրա հենված պետություն է`առանց այլ եկամուտների: Ադրբեջանական լրատվամիջոցները «բարի ցանկություն» դրսևորելով հայերիս նույնիսկ խորհուրդ են տալիս` «սովամահ լինելու վտանգից ազատվելու համար» աննկատ անցնել սահմանն ու ապաստան խնդրեն Ադրբեջանից: Սակայն ադրբեջանական հեքիաթն այսքանով չի ավարտվում. Սրանք` իրենց քոչվոր ցեղին հատուկ հոգեբանությամբ շարունակում են մեզ խորհուրդներ տալ, թե պատրաստ են հայ «փախստականներին» Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխել «երանելի» Եվրոպա, որտեղ հայերը կապրեն «անհոգ և հանգիստ կյանքով»: Ինչպես ասացինք, սա, պարզորոշ ի ցույց է դնում քոչվոր ադրբեջանցիների հոգեբանությունը:


Սեպտեմբեր 21, 2009թ. 16:48

1981թ.  հայտնի միջազգային հարաբերությունների մասնագետ ամերիկացի Ռիչարդ Լեբոուն հրատարակեց մի աշխատություն (Richard Ned Lebow. “Between Peace and War: The nature of international Crisis”, 1981), որը նրան մեծ ճանաչում բերեց: Այստեղ հեղինակը առաջարկում էր ճգնաժամային իրավիճակում պետության քաղաքականության մի քանի տեսություն, որոնցից մեկի համաձայն, պետությունը պատերազմի մասին որոշում է ընդունում ոչ թե ճգնաժամի հետևանքով, այլ դրանից […]


Սեպտեմբեր 18, 2009թ. 19:14

Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը ողջունել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի երեկվա հայտարարությունը, ըստ որի, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, եթե Ադրբեջանին չվերադարձվեն գրավյալ տարածքները: