Թեգ` Ադրբեջան

Հունիս 29, 2010թ. 14:13

«Սահմանային միջադեպի հետ կապված միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բավական մեղմ արձագանքը Ադրբեջանի նկատմամբ նպատակ ուներ ուղղակի չսրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»,,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման փաստի առնչությամն միջազգային հանրության արձագանքը: «Միջնորդները չեն ցանկացել ուղղակի սրել իրավիճակը տարածաշրջանում: Միջնորդները փորձում են բալանսավորված […]


Հունիս 29, 2010թ. 13:53

Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը լուրջ չէ, ուրիշ բան, որ խոսենք դիվանագիտական կարգավիճակի մասին:


Հունիս 29, 2010թ. 13:26

Վաղը Ուղղափառության գլխավոր վեհաժողովի 17-րդ ամենամյա նիստում մասնակիցները քննարկելու են մի շարք բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է  տարածաշրջանում քրիստոնեական հոգևոր արժեքների պահպանմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Քննարկվելիք բանաձևում, մասնավորապես, ասված է. «Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմա-մշակութային հուշարձանների տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ի 1972թ-ի ընդունած […]


Մարտ 19, 2010թ. 18:23

Ադրբեջանի կառավարությունը 2009թ. բյուջեի կատարողականի արդյունքները ներկայացրել է խորհրդարան: Վերջինս հաստատել է այն` նշելով, որ «երկրի ներկայիս դրությունը բավարար է, իսկ սոցիալ-տնտեսական իրավիճակը` լավ»: Մինչդեռ «Ազադլիգը»,  պնդում է, որ իրականում Ադրբեջանում  և ոչ մի  ոլորտում դրական առաջընթաց  չի նկատվում: Իբրև ասվածի վկայություն օրինակ է բերվում ադրբեջանցիների ներկայիս ցածր կենսամակարդակը: Ադրբեջանի ազատական կուսակցության փոխնախագահ Էվեզ Թեմիրխանը […]


Մարտ 17, 2010թ. 17:54

«Ուզում եմ կոչ անել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ իջնել երկնքից։ ԼՂՀ ապագա կարգավիճակը չի կարող ցածր լինել ներկայիս վիճակից»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին հայտարարությունների: Ինչպես նկատում է  Շարմազանովը, եթե  Բաքուն ցանկանում է կարգավորել խնդիրը, ապա Ադրբեջանը նախևառաջ պետք է հանի իր […]


Մարտ 17, 2010թ. 13:10

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը ոչ մի երկրի ձեռնտու չէ: «Համաշխարհային գերտերություններից ոչ մեկը թույլ չի տա, որ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեն»,– ասել է փորձագետը: Նրա խոսքով, 2008թ. օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ «ռազմական գործողությունները կարող են շարունակվել 5-7 օրից ոչ ավելի», […]


Մարտ 16, 2010թ. 15:32

Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բահիր Բահրամին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: «Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը` օգնել տարածաշրջանում ճգնաժամի լուծմանը»,- մարտի 14-ին իրանական Mehrnews գործակալությանը հայտնել է դեսպանը: Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ցանկություն են հայտնել, որպեսզի Իրանը նպաստի […]


Փետրվար 19, 2010թ. 12:30

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բեռնսը փետրվարի 19-ին այցելելու է Բաքու: Ադրբեջանցի քաղաքագետներն այցի առնչությամբ տարբեր կարծիքն  են հայտնում: Քաղաքագետ Օքթայ Սադիխզադեի կարծիքով, Բիլ Բեռնսի այս այցը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակ ունի, իսկ ճնշումը պայամանավորված է հայ-թուրքական հարաբերություններով.« ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պահանջելու է, որ Բաքուն չմիջամտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: ArmAr.am


Փետրվար 17, 2010թ. 14:28

«Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության մեջ պետք չէ որևէ նորություն տեսնել: Դեռևս Աթենքում առջին անգամ Ադրբեջանը ստորագրեց ինքնորշման իրավունքի տակ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը; Նա հիշեցնում է, որ Քիվեստի ժամանակ, թեպետ եղան բանակցություններ, փաստաթուղթ ընդունվեց, բայց ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվեց դրանից և բանակցային գործընթացում Քիվեստն ընդհանրապես փուլ չի համարում: Սոչիում կայացած հանդիպումից […]


Փետրվար 2, 2010թ. 18:45

Ադրբեջանում Պարսկաստանի դեսպան Մահոմմադ Բաղիր Բահրամին trend.az-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել էր, որ «Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել միայն տարածաշրջանային երկրները: Իսկ Իրանը, որպես հակամարտության գոտուն ամենմոտ երկիր, շահագրգռված է խնդրի կարգավորմամբ` հաշվի առնելով այն, որ տարածաշրջանային ցանկացած համաձայնագիր որևէ կերպ անդրադառնալու է Իրանին: Դեսպանի խոսքերով` Իրանը միշտ ճանաչել է «Ադրբեջանական հանրապետության «տարածքային ամբողջականությունը» և […]