Թեգ` Աբխազիա

Նոյեմբեր 5, 2009թ. 10:30

Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյի հաղորդմամբ իրենց  խորհրդարանը նախատեսում է քննարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հարցը, որն արդեն իսկ ճանաչվել  է Ռուսաստանի, Նիկարագուայի ու Վենեսուելայի կողմից: Խորհրդարանում  քննարկումներն ու վերջնական ընդունված որոշումը հիմնված են լինելու բելառուսցիների  կարծիքի վրա: Այս կետում արդեն հարցը որոշ չափով բարդանում է, որովհետև վերջիններս հարցի վերաբերյալ իրարամերժ կարծիքներ են […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 16:43

REGNUM Նովոստի ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության կառավարող տնօրեն Մոդեստ Կոլերովը ադրբեջանցի լրագրողի խնդրանքով ներկայացնելով Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման իրավական հիմքը` ասել է. «Դեռ Գամսախուրդիայի կառավարման օրոք վրացական իշխանությունը չեղյալ է հայտարարել խորհրդային իրավունքն ու վերականգնել 1920-ականների սկզբների Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության իրավունքը: Ոչ Աբխազիան, ոչ Հարավային Օսիան այդ կոնֆիգուրացիայում չկան»: Ապա շարունակել […]


Հոկտեմբեր 15, 2009թ. 17:11

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վտանգավոր խաղ է համարում Հայաստանում ծավալվող ներկայիս ներքաղաքական խմորումները, որոնք կարող են խանգարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա քայլերին. «Կատակ բան չէ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կանգնել ու փոքր Հայաստանի Արտաքին գործերի նախարարի ստորագրմանն էր սպասում: Ինչպես մենք ենք հասկանում խնդրի լրջությունը, այնքան էլ նրանք են հասկանում, դրա համար էլ մենք […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 14:00

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Փակ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է համաշխարհային հանրության կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության չճանաչումը:


Օգոստոս 10, 2009թ. 16:00

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ամիսներ առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարություն հնչեցրեց, թե հայ ու վրաց ժողովուրդների միջև չկա այնպիսի մի խնդիր, որը հնարավոր չլինի լուծել: Վաշաձեն ամեն կերպ փորձում էր ապացուցել, որ Վրաստանը հակահայկական քաղաքականություն չի իրականացնում և որ` «գոյություն չունի այսպես կոչված` Ջավախքի խնդիր»: Սակայն հենց հայտարարության պահին հոգսաշատ Ջավախքից մեկը […]