Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Իրան, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Իրանը ցանկանում է Ռուսաստանից գնել С-400 զենիթահրթիռային համալիրներ

Փետրվար 15, 2016թ. 22:29
ռուսական զենք

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհգհանը փետրվարի 15-ին մեկնում է Մոսկվա, ուր քննարկելու է ռուսական զենքի ապագա մատակարարումների հարցը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը` հղում անելով ռազմատեխնիկական համագործակցության համակարգի սեփական աղբյուրին։

Վերջինիս խոսքերով՝ Իրանը ցանկանում է Ռուսաստանից գնել С-400 զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև քննարկել Су-30СМ բազմանշանակ կործանչի գնման ու լիցենզիոն արտադրության հարցերը։ Բացի այդ, քննարկվելու է Бастион առափնյա հրթիռային համալիրի գնման հարցը, որոնք սպառազինված են Яхонт տիպի գերձայնային հականավային հրթիռներով։

Իրանի հետաքրքրության կենտրոնում գտնվում են նաև Як-130 ուսումնա-մարտական ինքնաթիռները, Ми-8/17 ուղղաթիռները և ծովային տեխնիկան՝ ներառյալ ֆրեգատ ռազմանավերն ու դիզելային-էլեկտրական սուզանավերը։ Աղբյուրն ընդգծել է, որ Իրանը վերջնականապես չի հրաժարվել ռուսական Т-90 տանկեր գնելուց և շահագրգռված է դրանց արտադրության տեխնոլոգիան ստանալում։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, Իրան, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն