Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանի “привет”-ը Սոչիից և մեր հավանական պատասխանը Բաքվին

Հուլիս 23, 2017թ. 00:53
Պուտին, Ալիև

Հուլիսի 21-ի երեկոյան Սոչիում տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպումից առաջ և հետո,հուլիսի 20-ին և հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերն ադրբեջանցիները հուժկու գնդակոծության էին ենթարկել ՀՀ Տավուշի մարզի Չինարի և Բարեկամավան գյուղերը,որոնցից ամենաշատը տուժել էր Չինարին՝12-13 մլն. դրամի վնաս է հասցվել գյուղին…
Ինչպես միշտ,այսպիսի հանդիպումներից առաջ պաշտոնական Բաքուն դիմում է ահաբեկչական գործողությունները՝ ևս մեկ անգամ ցույց տալու,որ ինքը դժգոհ է գոյություն ունեցող ստատուս քվոյից…Բացի դրանից,այս անգամ Իլհամ Ալիևը գնդակոծելով ՀՀ սահմանամերձ գյուղերը ևս մեկ անգամ փորձեց սեպ խրել առանց այդ էլ բավական բարդ վիճակում գնտնող հայ-ռուսական հարաբերությունների մեջ՝ հայ հասարակությանը ապացուցելով,որ Մոսկվան չի կատարում ՀՀ-ի առաջ ստանձնած պարտականությունները՝չի ապահովում հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը,որը նա իր վրա էր վերցրել 2010 թ-ին,երբ ստորագրվեց համապատասխան համաձայնագիր ՌԴ-ի և Հայաստանի նախագահների միջև և ռուսական 102-րդ ռազմաբազան ևս 49 տարով մնաց Հայաստանի տարածքում…Ինչպես նաև Բաքուն մեզ ևս մեկ անգամ ցույց տվեց,որ ՀԱՊԿ կոչված կառույցը,որի ղեկավարն այս պահին ՀՀ-ն ներկայացնող Յուրի Խաչատուրովն է,տարրական փուչիկ կազմակերպություն է,որը նույնիսկ հանդես չեկավ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ…
ՀԱՊԿ-ի վրա ես ինքն էլ հույս չեմ դրել,բայց ժամանակն է,որ պաշտոնական Երևանը պահանջի Մոսկվայից կյանքի կոչել իր վրա վերցված պարտականությունները՝հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման առումով…Իլհամ Ալիևի այս պահվածքը կարող է պայմանավորված լինել հետևյան պատճառներով.կամ Պուտին-Ալիև հանդիպումը բավական դրական է եղել Ադրբեջանի համար և Ալիևն այդպիսով մեզ ռուս-ազերիական մեսիջներ է հղում և նախազգուշացնում,որ Մոսկվայից Հայաստանի “հեռանալու” ձորձերը ծանր հետևանքներ են ունենալու Երևանի համար,այսինք Բաքվի միջոցով Մոսկվան մեզ հասկացնում է “խելոք մնալ”,կամ էլ դրանք ավարտվել են անհաջողությամբ և Ալիևը գնդակոծելով Բարեկամավանը ևս մեկ անգամ իր դժգոհությունն է հայտնել Մոսկվային…Երկու դեպքում էլ,Հայաստանի տարածքի գնդակոծությունը հայ հասարակության մոտ հարցեր է բարձրացնում,որոնց Մոսկվան չի կարող կոնկրետ պատասխանել…Իսկ դրանց չպատասխանելը կրկին բերում է հակառուսական տրամադրությունների աճին…
Չինարիի և Բարեկամավանի վերջին գնդակոծությունները ևս մեկ անգամ մեզ ապացուցեցին,որ մեր հարցերը մենք ինքներս պետք է լուծենք…Իսկ դրա միակ պատասխանը պետք է լինի Հայաստանի սահմանամերձ ադրբեջանակն գյուղերի հուժկու ռմբակոծությունը,ինչպես հուլիսի 4-ին Ֆիզուլիի Ալխանլի գյուղի կրակակետի ոչնչացումը…Մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի այն հանգամնանքը,որ հակառակ կողմում կարող են լինել զոհեր…Այդ մասին պետք է մտածի Իլհամ Ալիևը,ով գնդակոծում է Հայաստանի գյուղերը,իսկ ադրբեջանցի դիպուկահարը երկու ժամ փորձում է սպանել չինարեցի մի երիտասարդի…Ինչպես Ալխանլիի դեպքում այս անգամ ևս մեր բանակը պետք է դաժան պատժի ենթարկի թուրք բարբարոսին…Մարդասիրությունը պետք է մի կողմ դնել,քանի որ մենք գործ ունենք մեկի հետ,որի համար հային սպանելը հերոսություն է…Եթե այդպես է,ավելի լավ է սահմանի հակառակ կողմում լացեն իրենց կորուստների համար,քան մերոնք…Թուրք-ազերիի բոլոր սադրանքներին պետք է դաժան պատասխանել…Չպատասխանելը՝Բաքվում դիտվում է որպես թուլամորթություն և վախկոտություն…
Ի դեպ,երկու օր առաջ Երուսաղեմում իսրայելցի եկու ոստիկանի սպանած արաբին հրեա ոստիկանները ոչ միայն տեղում ոչնչացրել են,այլ հուլիսի 22-ին քանդել են նրա տունը,իսկ ընտանիքին վտարել քաղաքից՝դարձրել փախստական:
Նույն կերպ մենք պետք է վարվենք…Հայ-ադրբեջանական և Արցախի և Ադրբեջանի սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները ահ ու սարսափով պետք է ապրեն,եթե ապշերոնյան բռնապետը որոշի կրար բացել մեր բնակավայրերի և զինվորների վրա…Այլ տարբերակ ահաբեկչական ոճով գործող Բաքուն մեզ չի թողնում:

 

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ, քաղաքագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն