Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Մարիաննա Լիման երկրպագուներին է ներկայացրել «Our blues» երգի տեսահոլովակը

Դեկտեմբեր 8, 2016թ. 20:08
limma

Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհի Մարիաննա Լիման հանրության դատին է հանձնել իր նոր` «Our blues» («Մեր բլյուզը») երգի տեսահոլովակը: Ստեղծագործության երաժշտության հեղինակն է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, իսկ խոսքերը գրել է Մարիաննա Լիման: Տեսահոլովակը նկարահանել է Ռոբերտ Բաբայանը:

«Our blues» երգըԶ արիֆյանի և Լիմայի առաջին համագործակցությունն է, սակայն այն շարունակական կլինի, քանի որ երգչուհին և կոմպոզիտորը մեկ այլ երգի են ստեղծում: Նոր ստեղծագործությունը երկրպագուների դատին կհանձնվի ձմռանը:

2016 թվականը հաղթանակների տարի էր երիտասարդ երգչուհու համար: Նա մեկ տարվա ընթացքում ինն անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր միջազգայի նմրցույթներում աշխարհի տարբեր երկրներում` Ֆրանսիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Չեխիայում և այլուր: Ի դեպ, այդ մրցույթներից Մարիաննա Լիման վերադարձել է հաղթական դափնիներով: Կարևորելով ստացած մրցանակները` Մարիաննա Լիման միևնույն ժամանակ շեշտում է, որ նմանատիպ մրցույթները մեծ փորձ են տալիս և կապե րստեղծելու հնարավորություն:

Բացի այդ, վերջերս Լիման aad.am կայքի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվելէ «Տարվա լավագույն երիտասարդ երգչուհի»: Երգչուհին փաստում է, որ իր համար շատ կարևոր է նաև գնահատված լինել իր երկրում և կարևորում է նման մրցանակները:

Տեղեկացնենք նաև, որ Մարիաննա Լիման պատրաստվում է շրջագայություններով մեկնելԵվրոպա:  Քանի որ այս տարվա սեպտեմբերին Վենետիկում անցկացված միջազգային մրցույթում նա արժանացել էր առաջին մրցանակի ևստացել էր հրավեր` Իտալիայում մասնակցելու ձայնագրությունների, հետևաբար շրջագայության ընթացքում նա կլինի նաևՏոսկանայում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն