Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան

Բաքուն ընդդեմ “КВН”-ի

Հունվար 12, 2017թ. 19:32
Արցախի KBN-ի թիմը

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝ “ուրախահնարամիտյան”…

Մեր արևելյան հարևաններին դուր չի եկել, որ Սոչիյում հունվարի 10-ին մեկնարկած  “Ուրախների և հնարամիտների” 28-րդ միջազգային “КиВиН – 2017” փառատոնին մասնակցելու է նաև Արցախը ներկայացնող “Աղով-հացով” թիմը: Ի դեպ, այդ փառատոնին ելույթ է ունենալու նաև ադրբեջանական “Բաքվի հավաքականը” թիմը:
Ալիևին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար: Նախ,նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ “АМиК” կազմակերպությանը, որտեղից նրանց շատ հանգիստ պատասխանել են, որ արցախյան թիմը, եթե հայտարարագրված է, ապա ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցելու է: Sputnik Azərbaycan-ն ազերիների համար այս սարսափելի թեման մեկնաբանելու համար դիմել է երկրի Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորների և “Բաքվի հավաքականը” թիմի անդամներին, որոնք հրաժարվել են մեկնաբանել:

Միակ համաձրակը Թահիր Իմանովն էր, որը ժամանակին եղել է “Բաքվեցի տղաները” թիմի մասնակից:”Ինչպես եք մտածում,ի՞նչ կարող է ասել այս ամենի կապակցությամբ այն մարդը,ով ծնվել է Ղարաբաղում…Իհարկե,ես կտրականապես դեմ եմ,որ նրանք ելույթ ունենան փառատոնին…Ես ամբողջությամբ պաշտպանում եմ մեր նախագահի քաղաքականությունը այդ հարցի շուրջ”,-հայտարարել է նախկին ուրախն ու հնարամիտը: Դերասանը նաև համարում է, որ “Բաքվի հավաքականը” պետք է բողոք ներկայացնի Մասլյակովին,և շատ է ափսոսացել,որ չկա Անար Մամեդխանովը,ով այս հարցը կլուծեր:
Ճիշտ են ասում,որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի…Հետաքրքիր է,եթե Թահիրը ծնված լիներ Մասիսում,նույնպես դեմ էր արտահատվելու,որ այդ քաղաքից թիմ մասնակցի այդ փառատոնին:

Դերասան Թահիրը պետք է հասկանա, որ Արցախն Ադրբեջանինը երբեք չի եղել, իսկ իր համերկրացիները Արցախում ՄԻՇՏ փոքրամասնություն են կազմել, և հայկական բնակչության մեծամասնության համար եկվոր թուրքի կարծիքը բացարձակ հետաքրքիր չէ…Խեղճ ազերիներ,որոնց համար հեղինակություն էր “ռաբիս” Անարը…Մերոնք շատ բարձր են,որ համեմատենք ազերիների հետ…Թահիրի մոտ,ինչպես գրեթե բոլոր թուրքերի մոտ շատ լավ է ստացվում քծնանքը…Այդ հարցում նրանց հետ ոչ ոք չի կարող պայքարել: Հատկապես, եթե թուրքը քծնում է քուրդ Ալիևներին:

Հ.Գ.Արցախը ներկայացնող “Աղով-հացով” թիմին ցանկանում եմ հաջողություն: Այսինքն,նրանց մասնակցությունն այդ փառատոնին և ազերիների հիստերիկ արձագանքն արդեն կարելի է մեծ հաջողություն համարել:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն