Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան

«Պատերազմի հավանականությունը կախված է մեր մարտունակության աստիճանից».irates.am

Հուլիս 12, 2016թ. 18:09
դավիթ բաբայան

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ (ԼՂՀ նախագահի խոսնակ)
-Վերջին օրերին սահմանում կրկին ակտիվություն է նկատվում, եղավ նաև ներթափանցման փորձ: Ի՞նչ իրավիճակ է այսօր, և ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը:
-Այսօր արդեն հարաբերական հանգիստ է: Չեմ կարծում՝ ինչ-որ առանձին գործոնով է դա պայմանավորված: Դա Ադրբեջանի ոճն է, ապրելաձևը: Սա նորություն չէ, մենք չպետք է զարմանանք:
-Անվտանգության մեխանիզմների տեղակայման հարցում որևէ փոփոխություն կա՞:
-Այդ մեխանիզմների տեղակայման հարցը ամենասկզբնական փուլում է դեռ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի նախագահների միջև կա ընդհանուր պայմանավորվածություն, որ պետք է մեխանիզմների ներդրման գործընթաց սկսել: Սա սկզբնական փուլում է, անհրաժեշտ է երկար ժամանակ դրանց մշակման, ներդրման համար, նաև պետք է հասկանալ, թե ինչպես են դրանք տեղադրվելու` սահմանի ողջ երկայնքո՞վ, թե՞ ինչ-որ հատվածներում: Պատասխան պետք է տրվի նաև այն հարցին, թե խախտում ֆիքսելուց հետո ինչ պատասխանատվության է ենթարկվելու խախտողը: Այնպես չէ, որ այսօր կարելի է ասել՝ ձախողվեց մեխանիզմների ներդրումը: Սա բարդ գործընթաց է, սակայն այլ ճանապարհ չկա: Եթե տեսանելի առաջընթաց չգրանցվի այս հարցում, հիմնախնդրի կարգավորման մասին խոսելն անտրամաբանական կլինի:
-Ադրբեջանը պատրա՞ստ է այդ երկարատև գործընթացին:
-Ադրբեջանը հանդիպումների ժամանակ հայտարարելու է, որ կողմ է մեխանիզմների ներդրմանը, բայց իրական քայլերով խանգարելու է դրան:
-Այս իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը:
-Մենք պետք է շարունակենք մեր գործողությունները: Եթե Ադրբեջանը տապալում է մեխանիզմների ներդրումը, դա արդեն միջազգային հանրության խնդիրն է, պետք է ինչ-որ ձևով կարգի հրավիրել այդ պետությանը: Մեր ամենակարևոր խնդիրը բանակի զինումն է, մարտունակության բարձրացումը:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք  irates.am կայքում

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն