Գլխավոր » Regions, TOP, Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Դավութօղլու. Ռուսական կործանիչը խոցած թուրք օդաչուն գյուլենական չէ, հրամանը ես եմ տվել.irates.am

Հունվար 13, 2017թ. 22:27
Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով Ազգային մեծ ժողովի` հեղաշրջման փորձը հետաքննող հանձնաժողովի հարցերին, հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուն գյուլենական չի եղել՝ հաղորդում է Hurriyet պարբերականը։

«Իմ կարգադրությունը չէր թիրախավորում որևէ երկիր, այդ թվում` Ռուսաստանը, վերաբերում էր ցանկացած երկրի օդային փոխադրամիջոցի, որը պատերազմական վիճակում գտնվող երկրից կխախտեր մեր երկրի օդային սահմանը»,- ասել է նա:
Անդրադառնալով հարցին, թե ինքնաթիռը խոցած թուրք օդաչուն որևէ կապ ունեցե՞լ է գյուլենականների հետ` Դավութօղլուն նշել է, որ անհնար է եղել կանխատեսել, թե իրենց հրամանը որ զինվորի կողմից և որտեղ կարող էր իրականացվել: Նախկին վարչապետը տեղեկացրել է, որ օդաչուի անցյալի և նրա ունեցած կապերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որևէ կապ գյուլենականների հետ չի եղել:

 irates.am
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, TOP, Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն