Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

«ՌեԱնիմանիան» դրամահավաք է սկսում Indiegogo համաֆինանասավորման հարթակում

Սեպտեմբեր 23, 2016թ. 20:09
reanimania

Հանրային դրամահավաքը կազմապերպվել է փառատոնը անկախ պահելու և հայ տաղանդավոր մասնագետների համար նոր կրթական և բիզնես հնարավորությունների ստեղծումը շարունակելու նպատակով, ինչպես նաև՝ վերականգնելու փառատոնի շրջանակում անցկացվող «ՄԱՐԱՆԻ» անիմացիոն շուկան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցահանդեսային տաղավարներում ներկայացնել իրենց ընկերությունները և արտադրանքը, իրականացնել շնորհանդեսներ, շփվել մյուս մասնակիցների և հազարավոր այցելուների հետ։

Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ փառատոնը կարող է ստեղծել համագործակցության հարթակ արդեն հայտնի և փորձառու միջազգային մասնագետների և տեղի տաղանդավոր երիտասարների համար, ինչը նոր բիզնես հնարավորություններ կարող է բերել տեղական շուկա։ «Ես կարծում եմ, որ Հայաստանը միջազգային ծրագրերի համար տարածաշրջանային աութսորսինգի կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի։ Մեր երիտասարդները տաղանդավոր են, էնեգիայով լի. մենք պետք է նրանց համար աշխատելու, ստեղծագործելու և նոր ստուդիաներ հիմնելու համապատասխան միջավայր ստեղծենք։ Փառատոնը հրաշալի արդյունքներ ունի, և մենք ձեր նվիրատվության կարիքն ունենք այդ արդյունքները պահելու և զարգացնելու համար։ Ձեր նվիրատվությունը կօգնի հյուրընկալել միջազգային մասնագետներին Հայաստանում, կազմակերպել վարպետության դասեր ու սեմինարներ, գտնել ու մոտիվացնել նոր տաղանդներ։ Դուք հնարավորություն կտաք մեր երիտասարդ մասնագետերին սովորել աշխարհի լավագույն անիմացիոն դպրոցներում», – ասաց Վրեժ Քասունին։

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2009-ին: Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և միջազգային տարբեր հարթակներում հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու հնարավորություն ստեղծել:
Ամեն տարի փառատոնի շրջանակում տեղի են ունենում բազմաթիվ անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր, սեմինարներ։

«Ռեանիմանիա»-ն իր ստեղծման օրվանից հյուրընկալել է մոտ 150 անիմատորի, պրոդյուսերի, ոլորտի զարգացման մասնագետների՝ նաև ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից … Ամեն տարի ավելանում է հայտերի թիվը. միայն անցած տարի փառատոնը ունեցել է 1000 ֆիլմերի հայտեր 87 երկրներից։ Փառատոնն իր ստեղծման օրվանից ի վեր ունեցել է ավելի քան 25 000 հանդիսատես։
Փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծ է նաև միջազգային համատեքստում: «Ռեանիմանիայի» մշտական գործընկերն է անիմացիոն կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնը՝ Անեսին։
Փառատոնի՝ միջազգային հեղինակավոր անիմացիոն ստուդիաների հետ սերտ կապերի շնորհիվ 15 հայ մասնագետներ հնարավորություն են ստացել ուսանելու այնպիսի հեղինակավոր ստուդիաներում, ինչպիսիք են անգլիական Aardman animation studio-ն, Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի EMCA անիմացիոն ստուդիան։
Փառատոնն ակտիվ լուսաբանվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ԶԼՄ-ների կողմից:

«ՌեԱնիմանիայի» համար առանձնակի կարևորություն ունեն վարպետության դասընթացները և աշխատաժողովները, որոնց ամեն տարի անվճար մասնակցելու հնարավորություն են ունենում մոտ 200 ինչպես հայաստանցի, այնպես էլ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ:

Հանրային դրամահավաքի արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.indiegogo.com/projects/support-reanimania-int-l-animation-film-festival-art#/
Support ReAnimania Int’l Animation Film Festival
Help us keep the Festival independent and give new opportunities to the creative talent in Armenia. | Crowdfunding is a democratic way to support the fundraising needs of your community. Make a contribution today!
indiegogo.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն