Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Մենք գտնվում ենք քարոզչության ծուղակում, իսկ կառավարության համար դա գլխացավանք է. henaran.am (տեսանյութ)

Հոկտեմբեր 29, 2018թ. 22:03
Karine, Hayk

Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերին Երևանում նախատեսված է ԼԳԲՏ միասեռականների ֆոռում՝ ի աջակցություն միասեռականների իրավունքների պաշտպանության:

Անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության արգելմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը Կառավարության նախորդ նիստի ժամանակ տապալվեց: Իսկ  վարչապետի պաշտոնակատարը ՝ միասեռականության քարոզչության վերաբերյալ իր զգուշավոր մոտեցումը մինչև օրս ոչ մի կերպ չի բացատրում:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը թեմային անդրադառնալով նշեց, որ համասեռամոլության հիվանդություն լինել-չլինելու հարցը մինչև օրս քննարկվում է. «Համասեռամոլությունը այժմ պաշտոնապես հիվանդություն չի համարվում»,-փաստեց հոգեբանը:

Նրա խոսքով՝ մենք բախվում ենք իրողությունների հետ, և այդ իրողության մեջ գտնվող մարդիկ ուզում են ապրել և իրենց հիվանդ չհամարելով չեն ցանկանում բուժվել:  Համասեռամոլության առաջացումը, հոգեբանի հավաստմամբ, կարող է լինել մանկության ոչ ճիշտ կազմակերպման և խաթարումների արդյունք, բայց որ այսօր սա կարող է ենթարկվել ուսուցման դա փաստ է:

«Եթե սա մատուցվում է գունավոր փուչիկների տեսքով և դրան զուգահեռ արվում է երևույթի ագռեսիվ քարոզչություն, ուրեմն մենք վտանգված ենք: Մենք բոլորս գտնվում ենք քարոզչության ծուղակում և մենք անկախ մեզնից խոսելով այդ մասին տարածում ենք դա»,-նշեց հոգեբանը:

Նալչաջյանի խոսքով՝ սրանով շատ մեծ հարվածի տակ է դրվում նաև մարդու անձնական կյանքը:

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը, անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում, թեմային առնչվող ելույթին ասաց. «Վարչապետը իր ելույթի ժամանակ խոսեց որպես ոչ քրիստոնյա, քանի որ քրիստոնյաները հաստատ փաստում են, որ այս երևույթը պետք է մերժվի: Վարչապետի խոսքում հնչեցին գնահատականներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Նիկոլ Փաշինյանի վերջին շեշտադրումը այն էր, որ այս թեման գլխացավանք է Կառավարության համար, և սա նշանակում է, որ Կառավարությունը արևմուտքի կողմից մեծ ճնշումների տակ է գտնվում և այն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Եվ կարող ենք ասել, որ Կառավարությունը մերժեց այս օրինագիծը դրսի ճնշումների ազդեցության տակ»,-ասաց Այվազյանը և հավելեց ո՛չ անցած, ո՛չ էլ ներկա իշխանությունները ի վիճակի չեն դիմանալ արևմուտքի ճնշումներին առանց ժողովրդի աջակցության

Կարինե Նալչաջյանը կիսում է Հայկ Այվազյանի այն կարծիքը, որ  քարոզի աղբյուրը գալիս է դրսից:

«Ես կարծում եմ, որ պետությունը պետք է շատ ադեկվատ և համապատասխան արձագանքներ տա սրան: Եթե Կառավարությունը մերժում է, ապա ես մտածում եմ, որ մեր Կառավարությունը շատ խեղճ է, և դա պատիվ չի բերում մեզ,  կամ որ երկրորդ տարբերակն է, գուցե համագործակցում է այդ մարդկանց հետ: Սա մեր ազգային անվտանգությանը հարվածող շատ մեծ զենք է, որը, եթե չկանխենք,  բավականին արդյունավետ կաշխատի»,-ավելացրեց հոգեբանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն