Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Facebook-ի հայերեն տարբերակն արդեն երրորդ օրն է՝ շարունակում է մնալ պարալիզացված։

Հուլիս 7, 2010թ. 12:27

Facebook սոցիալական ցանցի հայերեն տարբերակն արդեն երրորդ օրն է՝ շարունակում է մնալ պարալիզացված։ Ինչպես հայտնի է, ցանցի ադրբեջանցի և թուրք օգտատերերը, կազմակերպված կերպով գրոհելով կայքի տեղայնացման համար նախատեսված «Թարգմանություններ» ծրագիրը, հայերեն բառերի փոխարեն ներմուծել են սեփական դիվերսիոն բառերն ու արտահայտությունները, ապա՝ այնքան քվեարկել դրանց օգտին, որ վերջիններս գերակշռել են հայերեն թարգմանությունների նկատմամբ և տեսանելի դարձել կայքի հայ օգտատերերին։ Հատկապես աչք է զարնում գլխավոր էջի վերևի և վերևի ձախ հատվածի LONG LIVE AZERBAIJAN գրությունը՝ «Լրահոս» բառի փոխարեն։

Մեր հայրենակիցները իրավիճակը շտկելու նպատակով պետք է այցելեն հետևյալ հղումով http://www.facebook.com/translations/index.php?vtype=recent&app=1&aloc=hy_AM&vote և մասնակցեն քվեարկությանը։ Եթե չեք կողմնորոշվում՝ ինչպես հաղթահարել ԹՅՈՒՐգմանությունները, պարզաբանում. եթե կա երեքից ավել թարգմանական տարբերակ, ապա անմիջապես տեսանելի են միայն առաջին երեքը: Ադրբեջանական ներդրումները տեսնելու համար հարկավոր է սեղմել թարգմանական տարբերակների թվի վրա: Հաջորդ քայլով սեղմում ենք ներքև ցույց տվող սլաքը: Չենք մոռանում նաև քվեարկել լավագույն հայկական տարբերակի օգտին:

Դրանից բացի, որպեսզի խնդիրը մեկընդմիշտ լուծվի և արգելափակվի թշնամական դիվերսիայի հետագա հնարավորությունը, անհրաժեշտ է նամակներով ողողել Facebook–ի ադմինիստրացիայի փոստարկղը՝ Warning@facebook.com հասցեով։

Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը նախաձեռնող խումբ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն