Առաջին հայացքից զինվորական համազգեստի մեջ մի տեսակ անսովոր էր թվում, մի տեսակ կոպտացած, մի տեսակ տղամարդացած: Սա՝ առաջին հայացքից, երբ դեռ ինձ անծանոթ Էին նրա անձն ու գործը: Իսկ երբ ավելի մոտիկից ճանաչեցի նրան՝ երեք երեխայի մայր ու երեք թոռնատեր այդ կնոջը, որին այն գիշերվա կեսին բուռն ցնծությամբ դիմավորեց ողջ հարազատ գյուղը, ու օղու բաժակներ […]
Զինված ուժեր

Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին և թշնամին չեզոք գոտում թողնելով 5 դիակ, մ հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից: Սակայն այսօր՝ ժամը 15:40-ին, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ […]

Վերլուծական կենտրոնի փորձագետների համոզմամբ, մինչ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգվում է, կողմերից ոչ մեկը չի կարող կտրուկ շարժում կատարել, քանի որ, առաջին հերթին, դրա համար չի ստանա Ռուսաստանի համաձայնությունը: Հայաստանի առնչությամբ, փորձագիտական կենտրոնի վերլուծաբաներն արձանագրում են՝ «Մոսկվայից կախում ունեցող Ռուսաստանի դաշնակից երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջին շրջանում քննության ենթարկվեցին»: «Չնայած Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքին՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը […]

Արցախի նորացված սահմանադրությանը հատկացված հանրաքվեի գրեթե անթերի անցնելը եւ մանավանդ միջազգային դիտորդների այդ ուղղությամբ տված գնահատականը բնական է, որ պիտի անհանգստացնեին Բաքվի պետական շրջանակներին: Այդ օրերին անհրաժեշտ էր հակակշիռ քայլ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու եւ միջազգային քաղաքական իրավաչափություններին ընդառաջ տնօրինում կատարելու: Ադրբեջանի փոխնախագահությունը կնոջով օժտելու մոտեցումը կարող էր նկատվել այդ իրավաչափություններին համահունչ որոշում, եթե… Միջազգային […]

Հրապարակված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է դիվերսիոն խումբը փորձում աննկատ սողոսկել հայկական տարածք, բայց նկատվում է ու վնասազերծվում միջդիրքային նեյտրալ հատվածում։ Հայ դիրքապահները գործում են սառնասրտորեն, առանց իրարանցման։ Նաև երևում է, որ խոցված դիվերսանտների մի մասն առժամանակ հետ է սողում` հավանաբար օգնություն կանչելով։ Եթե ժամանակին դուրս բերվեին այդ հատվածից, գուցե և մի մասը […]

Գիշերը շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով Ադրբեջանի կողմի ձեռնարկած հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը տվել է առնվազն հինգ զոհ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ «Շփման գծին են մոտեցել հինգ տանկ, չորս БМП և հատուկ միջոցներ», – մանրամասնեց Վիտալի Բալասանյանը։ Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Արցախի […]

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը, որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի, բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել.” Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության: Եթե […]

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել: Ներկայացնում ենք ստորև. «Դուք հաշտվեցաք թուրքերու հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնալ հաշտվիլ մինչև իմ մահը: Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել և կուզեմ, որ լսեք: Եթե այս հեղափոխական կարծված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ […]

Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է այսպիսի գրառում. Ադրբեջանական գյուղերի բնակիչների փախուստը ՀՀ և Արցախի սահմանագծին ցանկացած սրացման դեպքում արդեն վաղուց քրոնիկ բնույթ է կրում: Մինչ, այսպես կոչված, Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը ադրբեջանական բոլոր հնարավոր խողովակներով կոկորդ է պատռում, թե այդ տարածքի գյուղերի բնակիչները չեն լքել սեփական տները, ադրբեջանական սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն […]

ArmarLur.com-ի բացառիկ հարցազրույցը ՊՆ նախարարի նախկին խորհրդական ( 2013- 2016 թթ.) ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ -Ինչպե՞ս կբնորոշեք իրավիճակը պետական սահմանին: -Պետական սահմանին իրավիճակը կարելի է բնորոշել իբրև կայուն լարված` ինչի վկայությունն է հակառակորդի դիպուկահարային և դիվերսիոն ակտիվությունը: Ըստ ամենայնի` այդ լարվածությունը հարաճուն բնույթ կունենա, ինչին պետք է պատրաստ լինենք: Մի բան կարելի է ասել վստահաբար. հետապրիլյան շրջանում այդքան […]