Զինված ուժեր

Ապրիլ 4, 2018թ. 21:21
իՍԿԱՆԴԵՐ

Երկու տարի առաջ, այս նույն օրը Արցախում գնալով մեծ թափ ստանալով, շարունակվում էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Թեև Արցախում ունեցանք տարածքային կորուստ, բայց Արցախի Պաշտպանության բանակը կարողացավ պատերազմի ավարտին ունենալ հաղթական արդյունք երեք առումով. 1. Թշնամուն մարդկային ավելի մեծ կորուստ պատճառեց, քան իր կորուստն էր: 2. Թշնամուն տեխնիկայի ավելի մեծ կորուստ պատճառեց, քան իր կորուստն էր: […]


Ապրիլ 3, 2018թ. 17:43
Վարդան Ավետիսյան

  Հարցազրույց ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ -Հայտնի է, որ  պաշտպանության նախարարությունը վաղուց  համագործակցում է տարբեր գերատեսչությունների ու Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ՝ ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված տարբեր ծրագրեր իրականցնելու նպատակով: Օրերս էլ շրջանառության մեջ է դրվել ես մեկը՝ դպրոցներում  ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության նոր նախագիծը: Ինչո՞ւ ի հայտ եկավ նման փաստաթղթի ստեղծման անհրաժեշտությունը, գուցե […]


Մարտ 21, 2018թ. 23:23
Ալեն Ղևոնդյան

«Բաքու», «Սումգայիթ», «Մարաղա», «Սաֆարով», «2016-ի ապրիլին Թալիշի ծերերի դիակների այլանդակում», «Քյարամ Սլոյանի կտրած գլխի հետ ֆոտոներ անողներ» տեսած մեր երկրում կոնկրետ մարդիկ, կոնկրետ հ/կ-ներ, հիմնադրամներ, անհատ «հետազոտողներ» դրամաշնորհների տակ նստած «խաղաղություն» են քարոզում: Նրանք մեր քաղաքացիներին «խաղաղություն» են քարոզում, երբ հարևան երկիրը սպառնում է Երևանը գրավել, հարևան այն երկիրը, որի վերջին տարիների ռազմական բյուջեն մի […]


Մարտ 19, 2018թ. 22:36
Գառնիկ Իսագուլյան

ՙՙԸնդհանրապես մենք քաղաքական, լրագրողական բառապաշարից պետք է հանենք ՙհողերի, տարածքների զիջում՚ ձևակերպումը: Հավատացեք, որ Արցախի Հանրապետության նախագահը չի գնացել ԱՄՆ, որպեսզի հայտարարի, թե Արցախն ի՞նչ զիջումների է պատրաստ: Արցախն ու Հայաստանն արդեն զիջումներ արել են՚՚. Գառնիկ Իսագուլյան


Մարտ 15, 2018թ. 17:28
Թմրանյութ+

ՀՀ Քրեական օրենսգրքի նախագիծի շուրջ երեկ կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, նպատակն էր նախագծի որոշ հակասական դրույթներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համապատասխանեցնելը: Հետաքրքիր քննակում ծավալվեց արարքների քրեականացման ու ապաքրեկանացման հարցի ու, մասնավորաբար, զինվորական հանցագործություններից երկուսի՝ վիրավորանքի և թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացման շուրջ: Թեմայի շուրջ զրուցեցեինք ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղական ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ -Աշխարհում թմրամիջոցների […]


Մարտ 1, 2018թ. 21:43
Armen Ajvazyan

Ներկայացնում ենք  lurer.com-ի  հարցազրույցը ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ                                                               Մաս երկրորդ                    (առաջին […]


Փետրվար 27, 2018թ. 02:24
22

Ինձ համար մեծ պատիվ է անձամբ ծանոթ լինել հայ ժողովրդի մեծագույն հասարակական- քաղաքական պետական գործիչներից մեկի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Մարդ, որը պատմություն կերտեց, մարդ, որը 20-րդ դարի մեծագույն հայ գործիչներից մեկն է համարվում: Ցավոք Սպարապետը 21-րդ դարում չապրեց, սակայն նրա ծրագրերը, գաղափարները իր ստեղծած կառույցների միջոցով նաև գործեցին , ապրել և դեռ ապրելու են […]


Փետրվար 25, 2018թ. 15:59

Այն, որ հայ զինվորը մկրտված չէ, ոչ ոք մեղավոր չէ՝ միայն Սրբազանը. այն, որ Ախուրյան գյուղի ակումբը անմխիթար վիճակում է, ոչ ոք մեղավոր չէ՝ միայն Սրբազանը. այն, որ մենք քրիստոնյա լինելով այդպես էլ չհասկացանք քրիստոնեական հնազանդության գինը՝ ռամիկից մինչև մարզպետ, էլի սրբազանն է մեղավոր. այն, որ բանակում տիրող գաղջ մթնոլորտը ոչ մեկիս արժանահավատություն չի ներշնչում […]


Փետրվար 19, 2018թ. 22:45
Կարոտ

Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում»: «Թշնամու գնդակն ինձ երբեք չի դիպչի»: «Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»: Կարոտ * * * Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը (Ջամբազի արծիվ) ծնվել է 1964թվականի փետրվարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձվելով՝ […]


Հունվար 27, 2018թ. 19:55
Սահման

2016-ի ապրիլից հետո մենք պետք է առնվազն ֆիքսենք, որ չկա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ ցուցիչ, որ հնարավորություն կտա մեզ բարձր տոկոսային հավանականությամբ արձանագրել, թե Ադրբեջանը երբ լայնածավալ կամ «տեղային» ռազմական գործողություններ կսկսի: Կանխատեսումների դեմ հիմնական փաստարկը այն է, որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, ինչպես միջ. հանրության ազդեցության ներքո, այնպես էլ իր անմիջական դաշնակից երկրների հորդորները […]