Ով է թուրքը

Ապրիլ 22, 2015թ. 16:19
Քերոլայն Քոքս

«Կարծում եմ՝ Թուրքիան, ի վերջո, կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա շատ կարևոր է Հայաստանի համար, ինչպես նաև կարևոր է Թուրքիայի համար: Ես վաղը համաժողովում խոսելու եմ այդ մասին: Մի քանի տարի առաջ ես Թուրքիայում էի և իմ կոլեգաները՝ պրոֆեսորներ, բոլորը գիտեն այդ իրադարձության մասին և բոլորը խրախուսում են, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանության […]


Ապրիլ 20, 2015թ. 20:56
հայոց ցեղասպանություն

Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Անցած դարասկզբին` 1920թ. Ազգերի լիգայի խնդրանքով ԱՄՆ նախագահ Վիլսոնը գծվեց Հայաստանի և Թուրքիայի նոր սահմանը. քայլը բխում էր Անտանտի երկրների շահերից, սակայն փոխվեց քաղաքական կացությունն ու Իրավարար վճիռը մնաց չիրագործված: Իսկ այսօրվա` 21-րդ դարասկզբի իրողությունները թո՞ւյլ են տալիս եզրահանգելու, որ աշխարհաքաղաքական իրավիճակը սկսում է նպաստավոր դառնալ հայության համար: -Անշուշտ, այն […]


Ապրիլ 20, 2015թ. 20:20
Շառլ Ազնավուր1

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն այսօր հոդված է հրապարակել Le Monde պարբերականում` «Հայոց ցեղասպանություն. մենության 100 տարի» վերնագրով: «Դա ճիշտ է, ես այդ ժողովրդից եմ, մահացած առանց հուղարկավորվելու: Հայրս ու մայրս, որոնց հաջողվել էր խուսափել այդ փոթորկից, Ֆրանսիայում ապաստան գտնելու շանս ունեցան: Նույնը չեղավ այն մեկուկես միլիոն հայերի համար, որոնք սպանվեցին, մորթվեցին, տանջանքների ենթարկվեցին 20-րդ դարի […]


Ապրիլ 20, 2015թ. 11:36
Էրդողան

Վերջին տարիներին, երբ աշխարհասփյուռ հայերն սկսեցին ծրագրել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը, նրանք երկու հիմնական մտահոգություն ունեին՝ ինչպիսի՞ միջոցառումներ ձեռնարկել, որոնք առավելագույնս պատշաճ լինեն այս մեծաշուք առիթով, և ինչպե՞ս թաքցնել իրենց ծրագրերը թուրքական կառավարությունից, որպեսզի այն չկարողանա խափանել կամ ձախողել դրանք: Մենք չէինք իմանում, որ թուրք ղեկավարներն ի վերջո ակամա դառնալու են մեր լավագույն «դաշնակիցները», և […]


Ապրիլ 18, 2015թ. 17:20
Հայքի քննակում

Գալիպոլիի միջոցառումների ձախողման, թուրքական ջղաձգումների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին Ազատ Արշակյանը, պատմաբան Արմեն Մարուքյանը և Վարդան Հարությունյանը: Արմեն Մարուքյանը հայտնեց, որ թուրքական քարոզչամեքենան այնքան էլ կայացած չէ: «Թուրքական մերժողական քաղաքականությունը ստեղծված է զուտ ստի ու կեղծիքի վրա: Գալիպոլիի միջոցառումները կարող են ձախողվել, քանի որ հյուրերի մեծ մասը հրաժարվել են մասնակցելուց»: Եթե Թուրքիան լիներ […]


Ապրիլ 16, 2015թ. 21:20
Վատիկան պատարագ-1

Ապրիլի 12-ին Վատիկանում արձանագրվածը Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընդհանուր շրջագծում կարող է բնորոշվել իրադարձային հանգամանքով: Հայկական գործոնը` իր պետական, հոգեւորական եւ դիվանագիտական բարձրագույն մակարդակներով ծրագրավորված եւ համակարգավորված արդյունավետ աշխատանքի արգասիքը ապահովեց անցյալ կիրակի քրիստոնյա աշխարհի կենտրոնատեղում: Հետադարձ հայացքը կարող է բացատրողական լինել մեկնաբանելու համար մեր երկրի նախագահի դեպի Վատիկան ու Հռոմ կատարած այցելությունները, Վատիկանում դիվանագիտական ներկայացուցչություն […]


Ապրիլ 16, 2015թ. 02:07
Մասոններ, երիտթուրքեր

2008-ի ապրիլի 24-ին Երևանում էին «Գրանդ Օրիենթ» («Մեծ Արևելք») մասոնական օթյակի Ֆրանսիայի կենտրոնակայանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբանական հարցերով պատասխանատու, նախկինում «Մեծ Արևելք» ուխտի խորհրդական Գի Հակոբյանը: Նրանց հետ հարցազրույցից զարմանքով տեղեկացանք, որ մասոնները սիոնիզմի հետ որևէ կապ չունեն, և որ «Մեծ Արևելք» օթյակի անդամները քաղաքականությամբ չեն զբաղվում: Մի՞թե… Հայոց ցեղասպանությունն իրագործած բազմաթիվ երիտթուրքեր հենց […]


Ապրիլ 15, 2015թ. 22:12

Հայաստանը ողջունում է Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 15-ի լիագումար նիստին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձևը, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է արտագործնախարարությա տարածած հայտարարության մեջ: «Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձևում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության […]


Ապրիլ 15, 2015թ. 22:01
Թուրքիան ֆաշիստ է

Վատիկանը ապրիլի 12-ին իրապես ձեռնոց նետեց այն երկրներին, որոնք արդեն 100 տարի սեփական քաղաքական ու տնտեսական շահերով կաշկանդված չեն համարձակվում խոսել ճշմարտության մասին և Հայոց ցեղասպանության հարցում զբաղված են լոկ բառախաղով`խփելով մեկ մեխին, մեկ նալին: Սակայն Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի ճշմարիտ խոսքը խառնեց Հայոց ցեղասպանությունը տարբեր պատրվակներով մերժող երկրների խաղաքարտերը: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հոգևորականին վայել […]


Ապրիլ 15, 2015թ. 21:16
Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանն այսօր իր լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներից հետո հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։ Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նշենք նաև, որ բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Իսկ 1987 թվականի հունիսի 18-ին […]