Ով է թուրքը

Նոյեմբեր 6, 2015թ. 22:31
Շուշի

«Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Գարեգին Նժդեհ. «Քո ընկերները գնացել են՝ դո՛ւ էլ պետք է գնաս».-այս խոսքերով է լուսահոգի Մայրս ինձ ճանապարհել պատերազմի դաշտ: 1989 Թ. ՆՈՅԵՄԲԵՐ 1989-ին «Հայ դատ» կազմակերպությունն իր ռազմականացված ջոկատներով նախաձեռնեց թուրք-ազերիներով շրջապատված Շուշիի շրջանի Բերդաձորի ինքնապաշտպանությունը: 1989-ի հունիսին «Հայ Դատի» կամավորական առաջին ջոկատը ոտքով հասավ Բերդաձոր, այնուհետև սկսվեցին […]


Նոյեմբեր 2, 2015թ. 23:59

Մրցելույթում է երևում՝ ով է ուժեղը, ով՝ թույլը: Էական չէ ընտրությունն ասպարեզի: Այն, որ հզոր պետություններն էլ կարող են մրցասպարեզ դուրս գալ, աշխարհին ի ցույց դնել իրենց ուժն ու կարողությունը և մի երրորդ երկրում պատերազմ հրահրել, երկիրն այդ հիմնահատակ ավերակների վերածելով, դա այլևս զարմանալի չէ: Համաշխարհային ռազմաքաղաքական ծիրից ներս այսօր տպավորություն է ստեղծվում, թե աշխարհի […]


Հոկտեմբեր 28, 2015թ. 22:49
Մարգարեություն Թուրքիայի վերաբերյալ

Վերջին ժամանակներում համաշխարհային անցուդարձում նորից թեժանում է գերտերությունների մրցակցությունը: Մերձավոր Արևելքը վերստին դառնում է պատերազմների թատերաբեմ: Հայաստանն այնքան էլ հեռու չէ այս տարածաշրջանից, և ՀՀ իշխանությունները պետք է պատրաստ լինեն բոլոր աննախադեպ մարտահրավերներին և իրադարձությունների զարգացումներին: Մի քանի տարի առաջ գուցե ոչ ոքի մտքով չանցներ, որ Ռուսաստանը Սիրիայում սկսելու է ռազմական հաղթարշավ, սակայն այսօր դա […]


Հոկտեմբեր 21, 2015թ. 17:30
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը՝ դատավորների 10 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, հաստատեց թուրք քաղաքական գործչի խոսքի ազատության իրավունքը՝ գտնելով, որ Շվեյցարիայի դատարանները նրան սխալ էին դատապարտել Հայոց ցեղասպանության ժխտման համար: Մեզ համար ավելի կարևոր է, որ Մեծ պալատը հակադրվեց Ստորին պալատի ՝ 2013 թ. դեկտեմբերի 17-ի անհիմն որոշմանը, […]


Հոկտեմբեր 1, 2015թ. 22:22
Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ լիագումար նիստում հանդես է եկել ելույթով: Ու մինչ իր ելույթին անցնելը, Նաիրա Զոհրաբյանը, հակադարձելով Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովին, ով իր ելույթում ցիտատներ է բերել Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի ասուլիսից, հայտարարել է, որ ցանկացած երկրում կարելի է նման կենդանիներ գտնել, ասելով, որ այսօր հայկական […]


Սեպտեմբեր 28, 2015թ. 13:08

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանի շրջանակներում Ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած համառ ջանքերը, բախվելով Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած աննախադեպ սադրանքին, վերջին օրերին հակամարտ կողմերին կրկին մղել են «ելման դիրքեր»։ Երեկ արդեն Հայաստանի պաշտպանության նախարարությունն է հանդես եկել տարեց կանանց սպանությանը հանգեցրած ադրբեջանական ռմբակոծություններին համարժեք պատասխան տալու իրավաչափությունը հիմնավորող կոշտ […]


Սեպտեմբեր 24, 2015թ. 09:52
Հակոբ Չաքրյան

Հարցազրույց թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ –Ի՞նչ գործընթացներ են այսօր տեղի ունենում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման ուղղությամբ, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ Ապրիլի 24-ի Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներից հետո, կարծես, փոքր-ինչ դադարի փուլում ենք` և’ մենք, և’ աշխարհը: -Դա տրամաբանական է, որովհետև Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին տեղի ունեցան նշանակալից իրադարձություններ, դրանցից մեկը […]


Հուլիս 28, 2015թ. 23:06
Հարութ Սասունյան

Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարևան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը: Զարմանալիորեն, սրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնց Անկարան վաղուց զինել և աջակցել է Սիրիա ներթափանցելու համար և բժշկական օգնություն ցուցաբերել թուրքական հիվանդանոցներում: Ըստ գնահատականների՝ 25 հազար օտարերկրյա և հազար թուրք ջիհադիստներ են […]


Մայիս 28, 2015թ. 11:52
սարդարապատ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հաջորդած մայիսի 28-ի հանդիսությունները մեծ խորհուրդ են պարունակում որպես մի ողջ ժողովրդի նահատակությանը հետեւած դիմադրական ոգու արթնացման ու հաղթանակի առաջին վկայություններ։ Նահատակությամբ անգամ պետք է հաղթեինք եւ հավերժացնեինք մեր գոյությունը, որովհետեւ հավատարիմ էինք չարի հանդեպ թեկուզ սեփական անձը զոհելու գնով հաղթանակ տանելու քրիստոնեական հավատո հանգանակին։ Մայիսի 28-ը եկավ հաստատելու հենց […]


Մայիս 13, 2015թ. 23:31
Շահան

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության ընդհանուր քարտուղար Կյուրսել Թեքինը մայիսի 7-ին թուրքական «Թարաֆ» օրաթերթում լույս տեսած հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան մեկ-երկու օրից Սիրիայում զինվորական գործողություն է իրականացնելու։ Նա իր աղբյուրը «հավաստի» էր համարել եւ Դավութօղլուից պահանջել բացատրություն տալ կամ հերքել լուրը: Թուրքիայի վարչապետը բանավոր հերքեց լուրը, սակայն գործնապես հաստատեց դրա իրավացիությունը: Ուրֆայի […]