Ազգային գաղափարախոսություն

Հոկտեմբեր 27, 2016թ. 16:48
aylakerpik

«Այլ կերպ» և «Մի շնչով» հայկական ու հայատառ սիրված ինտելեկտուալ խաղերի հեղինակները ներկայացնում են թիմային մանկական խաղ՝ «ԱՅԼԵԿՐՊԻԿ»՝ նախատեսված երկու տարբեր տարիքային խմբերի համար: Այս առիթով ԱՅԼԿԵՐՊ ընկերությունը, Բուկինիստ գրախանութի հետ համատեղ կազմակերպում են խաղի շնորհանդեսը, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 15։00,  Դալմա Գարդեն Մոլի Կանաչ  գոտում։ Խրախուսվում է 4-ից 14 տարեկան երեխաների ներկայությունը: […]


Ապրիլ 3, 2016թ. 13:43
ՀԱՅՔ

Սիրելի աշխարհաշեն Հայ. Ակնհայտ է, որ 21-րդ դարը ընթանում է մարդասպան պատերազմներով. Վճռվում է մարդկության և ներկայիս քաղաքակրթության ճակատագիրը: Հայտնի իրողություն է, որ պատմության խաչմերուկներում մշտապես առկա է եղել չարի ու Աստվածային ուժերի կենաց ու մահու պատերազմը: Այսօր հստակ պահանջ է դրված յուրաքանչյուր մարդու, հավաքական իմաստով՝ Ազգի առջև՝ զորակցել Արի՞ն (արարող ուժին), թե՞ չարին (ավերող […]


Փետրվար 15, 2016թ. 17:34
Արամ Ա Կաթողիկոս

13-14 Փետրուար 2016-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն ներս տեղի ունեցող Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի արժեւորման նուիրուած համագումարի եզրափակիչ նիստին, իր խօսքը ուղղելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ըսաւ. «Համահայկական մտածողութեան ու գործելակերպի մշակումը պիտի նպաստէ թէ՛ Հայաստանին հզօրացման, թէ՛ մեր ազգին միասնականութեան ամրապնդման եւ թէ ազգային պահանջատիրութեան»։ Յիշեալ համագումարը կազմակերպուած էր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի […]


Փետրվար 11, 2016թ. 13:29
Հայ եկեղեցու պատմություն

Օրերս մեկ-երկու ինքնակոչ փորձագետներ հանդես են եկել հրապարակումներով` իբրև իրենց մտահոգությունը հայտնելով հայկական հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարանի աշակերտների համար, ովքեր մոտ երեք տարի է որպես պարտադիր դպրոցական ծրագիր ՙՀայոց եկեղեցու պատմություն՚ առարկան են ուսումնասիրում: Ծրագիրն առայժմ իրականացվում է հանրապետության 50 դպրոցներում` փորձարարական կարգով, սակայն ՙսրտացավ՚ մասնագետներն անհագստանում են, որ ծրագիրը հետագայում կներդրվի ամբողջ համակարգում: Ըստ […]


Սեպտեմբեր 8, 2015թ. 11:53
դասագիրք

Վերջերս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով դպրոցներում կրթության որակին, նշել է, որ հատկապես դասագրքերի խնդիրն աքիլլեսյան գարշապար է մեզ համար: Իսկ պատճառն այն է, որ մինչ օրս լուծված չէ դպրոցներին որակյալ ու սահմանված չափորոշիչներն ամբողջությամբ բավարարող դասագրքերով ապահովելու հարատև խնդիրը: Որքան էլ ամեն տարի բարձրաձայնվում է դպրոցները բարձրորակ կրթություն ապահովող դասագրքերով ապահովելու մասին […]


Հուլիս 18, 2015թ. 19:38
Հայք քննարկում-Արման, Ծովինար

վերլուծական-տեղեկատվական կենտրոնում այսօր հրավիրվել էր ասուլիս` թեմայով: հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանն ու փոխնախագահ Ծովինար Կոստանյանը ներկայացրին այս ուղղությամբ իրականացրած հետազոտությունները: Միաժամանակ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը. ՀԿ-ները դանդաղ գործող ականներ կարող են դառնալ Երբեմն վիճակագրությունը կարող է մեզ ֆանտաստիկ թվեր մատուցել: Օրինակ, պարզվում է, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 5061 […]


Հուլիս 2, 2015թ. 15:42
վազգեն սարգսյան-1

Սպարապետը մի կարևոր պատգամ է թողել ամեն մտածող հայի համար, այն հայի, ով ուզում է իր երկիրը հզոր ու անսասան տեսնել: Նա ասում էր. «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ […]


Մայիս 28, 2015թ. 11:52
սարդարապատ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հաջորդած մայիսի 28-ի հանդիսությունները մեծ խորհուրդ են պարունակում որպես մի ողջ ժողովրդի նահատակությանը հետեւած դիմադրական ոգու արթնացման ու հաղթանակի առաջին վկայություններ։ Նահատակությամբ անգամ պետք է հաղթեինք եւ հավերժացնեինք մեր գոյությունը, որովհետեւ հավատարիմ էինք չարի հանդեպ թեկուզ սեփական անձը զոհելու գնով հաղթանակ տանելու քրիստոնեական հավատո հանգանակին։ Մայիսի 28-ը եկավ հաստատելու հենց […]


Մայիս 22, 2015թ. 20:59
Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն

2015թ. հունվարի 29-ին «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագիրը», հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարվա հիմնական արարողակարգային միջոցառումները, առաջադեմ հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը իրականացնորղներին դատապարտելը և ցեղասպանությունների կանխարգելման միջազգայնացման գործընթացները նոր հնարավորություններ ստեղծեցին հայոց պահանջատիրությունը և հայրենատիրությունը կյանքի կոչելու համար: Առաջադեմ հանրությունը համոզվեց և արձանագրեց՝ Թուրքիայի Հանրապետությունում շարունակվում է հայերի և հայկական մշակույթի ցեղասպանությունը, խոչընդոտվում է […]


Ապրիլ 23, 2015թ. 17:56
Հայոց Ցեղասպանություն-1

Այն մասին, թե ինչպե՞ս է կառուցվել Ծիծեռնակաբերդում վեր խոյացող Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ այսօր թերևս քչերը գիտեն: Բայցևայնպես հասարակության մեջ տարբեր առասպելներ են պտտվում հուշահամալիրի խորհրդի մասին: Շատերիս գիտակցության մեջ, օրինակ, համալիրի վեր խոյացող զույգ սյուները խորհրդանշում են մեծ ու փոքր Մասիսները կամ Արևելյան ու Արևմտյան Հայաստանները, ոմանք անգամ ասում են, թե դրանք հայ և ռուս […]