Կիրակնօրյա էջ

Հուլիս 26, 2017թ. 14:38
անօթևաններ +

Երևանի տարբեր հատվածներում, մասնավորաբար, կենտրոնում` այգիներում ծառերի տակ, շենքերի մուտքերում, հրապարակներին կից տարածքներում հաճախ կտեսնեք անօթևանների. մի անկյունում կուչ եկած, գետնին պառկած, գզգզված մազերով, ոտքից գլուխ կեղտոտ, լաթերի մեջ փաթաթված, իրենցից անբաժան շների կողքին՝ մի քանի տոպրակներով ամուր շրջապատված, որոնց մեջ իրենց ունեցվածքն է՝ ողջ ՙկահ-կարասին՚: Թե նրանցից ամեն մեկն ինչպե՞ս է հայտնվել փողոցում, ինչո՞ւ […]


Հունվար 18, 2017թ. 17:42
Արծրուն Պեպանյան

Ետպատերազմյան դժվար տարիներն էին: Ստալինը նոր էր մահացել: 14-15 տարեկան տղա էի: Հայրս աքսորվել էր, երբ ես բարուրի երեխա էի եղել: Երեխաները մնացել էին մորս խնամքին, ու ծանր կյանքով էինք ապրում: Անհայր լինելով, ամբողջ օրը թրև էի գալիս իմ տարիքի, ինձանից մեծ տղաների հետ, առիթի դեպքում էլ բան -ման թռցնում, որ կարողանամ գոյատևել: Մի օր […]


Մարտ 12, 2016թ. 21:26
հովհաննես գրիգորյան

Ինչ-որ մի հնար գտեք, որ ես չհեռանամ այս փոքրիկ երկրից: Ինչ-որ սխալ գտեք անձնագրիս մեջ և ետ դարձրեք սահմանագլխից: Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք, որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից. թող առատ ձյուն տեղա, և անհուսորեն փակվեն ավտոմայրուղիները, և դադարեցվեն թռիչքները ինքնաթիռների, և գնացքները կանգնեն անորոշ ժամանակով… Ի՞նչ մի դժվար բան է՝ արգելափակոցներ դրեք, […]


Մարտ 4, 2016թ. 00:14
աղունիկ

Վիլյամ Սարոյան. «Յուրաքանչյուրին վիճակված է մահանալ, սակայն միշտ կարծում էի, որ ինձ համար բացառություն կանեն»: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV. «Ինչո՞ւ եք լալիս: Մտածո՞ւմ էիք՝ ես անմահ եմ»: Ալեքսանդր Դյումա. «Այդպես էլ չեմ իմանա, թե ինչպես ամեն ինչ կավարտվի»: Հենրիխ Հայնե. «Աստված ինձ կների, դա նրա աշխատանքն է»: Ալեքսանդր Բլոկ. «Ռուսաստանը կերավ ինձ, ինչպես հիմար խոզն […]


Նոյեմբեր 19, 2015թ. 15:19
աղցան սիրուհի

Այս աղցանն առաջին անգամ համտեսել եմ ռուս իմ լավ բարեկամի տանը: Այն շատ համեղ և ինքնատիպ է, չամչահատիկները անկրկնելի նրբություն են հաղորդում աղցանին: Շատ տնտեսուհիների այս անունը դուր չի գալիս, եթե ձեզ էլ դուր չի գալիս, կարող եք փոխել: Բայց անպայման պատրաստեք: Բաղադրությունը. Գազար Ճակնդեղ Չոր տեսակի պանիր /ես Լոռիով փորձել եմ, շատ համեղ է […]


Հոկտեմբեր 22, 2015թ. 15:16
մսով կարկանդակ

Հաճախ տանը պատրաստելով որևէ ուտեստ, դժգոհում ենք, թե մեկ է՝ հասարական սննդի կետերինն ավելի համեղ է: Պարզապես երբեմն մեզ պակասում են խոհարարական չնչին խորամանկություններ: Մեր թողարկումներում մենք կկատարենք նաև այդ կարգի բացահայտումներ: Օրինակ դուք գիտեիք՝ որպեսզի չեբուրեկի խմորը խրթխրթան լինի, հարկավոր է խմորի մեջ օղի ավելացնել: Բայց ամենը՝ հերթով: Մեզանում տարածված այս համեղ կարկանդակի հեղինակային […]


Հոկտեմբեր 18, 2015թ. 21:28
Ռուբեն Հովսեփյան

Հարցազրույց արձակագիր, դրամատուրգ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ –Մամուլի մասին խոսելիս ավագ սերնդի`խորհրդային տարիների լրագրողները խոր հոգոց են քաշում, թե ՝ շա~տ բան է փոխվել, նախկինում չնայած կար, բայց դրականը շատ էր, մինչդեռ այսօր գրաքննություն չկա, ունենք ազատ մամուլ, բայց այն շատ ավելի վատն է: Ի՞նչ է ստացվում, դեպի ազատ մամուլ ճանապարհին մենք մի շատ կարևոր բա՞ն […]


Ապրիլ 26, 2015թ. 17:40
հայոց Ցեղասպանություն

ԵՐԲ ԱՆՄԵՂ ԱԶԳԻ ԿՈՏՈՐԱԾԸ ԻԲՐԵՎ ԹԵ ՎԵՐՋԱՑԱՎ… Երբ 1915թ. հայկական ջարդերը իբրեւ թե վերջացան, օսմանյան թուրքերը նորից տեղավորվեցին հենց նոր ձեռք բերված արյունոտ, բայց տաք թռչնաբնի մեջ, որ սարքած էր ոսկորներից բնաջնջված ազգերի, նրանց տարածքներից, երգերից, լքված, հարուստ սեւահողից. ստացվեց, տաք, կոմպակտ մի բան, միայն արյունոտ չալման էր խանգարում ներս մտնել եւ ըմբոշխնել կատարվածը, կամ […]


Ապրիլ 15, 2015թ. 01:29
Վրեժ Սարուխանյան

Էրգիրը ձեռքեր ունի`Մարութա սարից վերև,
Էրգիրը ոտքեր ունի` Բաթմանա ջրից ներքև,
Էրգիրը կարոտ ունի, խոշտանգված՝ կռունկ անթև,
Քուռկիկ Ջալալին թողած՝ իջել ենք թամբից ներքև…


Մարտ 23, 2015թ. 19:03
Հրաչյա Բեյլերյան

Քարը երկնքի ծանրությունն ունի. Երկինքն ընկնում է, քարը՝ բարձրանում: Մի անկարելի շունչ է կարծրանում Արգելափակված ներսում անհունի: Թե այստեղ էիր՝ որտե՞ղ ես հիմա. Քնեցիր՝ հուշդ առևանգված է: Շնչարգելության երախը բաց է, Որ ստվերներ է որձկում ակամա: Ուրվագծել են ու նկարել են Ունայնությունը «ստեղծագործ ջանքի»: Այլուրեք տանող ծիսամիջանցքի Բերանը ծեփել-շարաքարել են: Ուրվագծել են ու նկարել են […]