Տեղեկատվական անվտանգություն

Ապրիլ 1, 2014թ. 23:43

Մի քանի օր է, որ համացանցում մեկը մյուսի հետևից տարածվում են դաժան սպանությունների մասին պատմող լուրեր, արյունոտ տեսարաններ պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ իբրև թե զանգվածաբար խոշտանգվում, գնդակահարվում են քեսաբահայերը: Մինչ սարսափելի տեսարաններ պատկերող այս լուսանկարներն արագընթաց տարածվում են սոց. ցանցերում, արժանանալով աշխարհասփյուռ հայության վրդովմունքին ու բողոքին, զուգահեռաբար, շրջանառվեց մեկ այլ տեղեկատվություն, որով հայության ուշադրությանն է հրավիրվում այն փաստի վրա, որ հիշյալ տեսանյութերը, լուսանակարները ոչ մի առնչություն չունեն Քեսաբի ու քեսաբահայության հետ, դրանցում պատկերված անձինք հայեր չեն:


Փետրվար 23, 2014թ. 15:54

Տեղեկատվական պատերազմները մղվում են վաղուց։ Բայց կան հիմքեր ենթադրելու, որ հենց դրանք են որոշում 21-րդ հարյուրամյակի դեմքը՝ դառնալով նրա այցեքարտը։ Ասվածի հերթական հաստատումն են տիեզերական մասշտաբի տեղեկատվական մարտերը, որ մեր աչքերի առջև ծավալվում են Սիրիայի շուրջ։ Տեղեկատվական պատերազմների արդիական թեմային է նվիրված մեր զրույցը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Տեղեկատվական […]


Փետրվար 2, 2014թ. 19:57

Միայն վերջին 3-4 տարիներին մեզանում մի քանի տասնյակ զանազան-զարմանազան կայքեր են գործարկվել, ըստ որում՝ դրանց մեծ մասը «համեստորեն» հորջորջվում է լրատվական կայք: Կարելի է կարծել, թե Հայաստանում լրագրողների ինկուբացիոն բազմացման հատուկ սարք են հորինել եւ դրանք շատանում ու շատանում են: Սակայն նման կայքերի մի զգալի մասի լրահոսին նետված թռուցիկ հայացքն իսկ բավական է համոզվելու, որ […]


Հունվար 23, 2014թ. 20:05

Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը հունվարի 20-ին երկրօրյա այցով եղել էր Երեւանում եւ այդ ընթացքում հանդիպել նաեւ թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ: Հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում նա տեղադրել էր թուրքագետի հետ իր լուսանկարը: Օքթայի ֆեյսբուքյան ալբոմում տեղ էր գտել նաեւ մեր Հանրապետության հրապարակում արված մի լուսանկար, որում նա ձեռքերը վեր պարզած ցուցադրում է «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը: […]


Հունվար 22, 2014թ. 20:29

Ազգայնամոլական հայացքներով հայտնի թուրք պատմաբան, «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Հաքան Օքթայը, ով « Կովկասյան ռազմավարական վերլուծությունների» կենտրոնի ղեկավարն է, ֆեյսբուքյան իր էջով տարածեց լուսանկարներ, ըստ որոնց նա Հայաստանի տարբեր շրջաններում է եղել և նկարներում նա ձեռքով ցույց է տալիս թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը։ «Թուրքագիտական պորտալը» ներկայացրել է Հաքան Օքթայի Facebook-ում հրապարակած լուսանկարները, ինչից […]


Դեկտեմբեր 5, 2013թ. 00:19

Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե Ամերիկայի հայկական համայնքն ինչպես է դիտարկվում օտարների կողմից: Այդ պատկերն ավելի գրավիչ է դառնում, երբ գնահատականը տրվում է ամերիկացի դիվանագետի կողմից մի ներքին զեկույցում:


Նոյեմբեր 11, 2011թ. 16:02

Եվ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էր քարահունջյան բացահայտումներին անտարբեր լինել Մեծ Բրիտանիան, երբ առաջ է քաշվում այն միտքը, թե կան որոշակի զուգահեռներ բրիտների կողմից կառուցված Սթոունհենջի և հայկական Քարահունջի միջև: Անգլիացիների ահանագստությունն առավել սրվում է, երբ …


Օգոստոս 22, 2011թ. 12:26

Արցախի Հանարպետության  պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից տեղեկացնում են, որ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունը, համաձայն որի հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ լեյտենանտԱկիֆ Աբդիեւը, հայկական զինուժը նախահարձակի դերում ներկայացնելու հերթական անհաջող փորձ է եւ չի համապատասխանում իրականությանը: Ավելին, օգոստոսի 21-ին, ժամը 19:45-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ […]


Օգոստոս 19, 2011թ. 13:15

Հակահայկական քարոզչությունն ու ատելությունը չեն նվազում, այլ զուգահեռաբար ներմուծվում է «լավ հայի» կերպարը…


Ապրիլ 22, 2011թ. 15:25

Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինելը: