Տեղեկատվական անվտանգություն

Դեկտեմբեր 5, 2009թ. 16:48

Ուշագրավ է, որ համացանցում ադրբեջանական  ռազմատենչ հայտարարությունների հիմնական  տարածողը ադրբեջանական  «1news.az» ռուսալեզու կայքն է: Մինչդեռ` «day.az», «trend.az» գործակալությունների անգլերեն նորություններում ռազմատենչ հայտարարություններ չեք գտնի: Ինչի մասին է սա վկայում:  Սա ունի շատ պարզ բացատրություն. ակնհայտ է, որ  Ադրբեջանի ռազմատենչ քարոզչության գլխավոր թիրախը Հայաստանն է ու Ադրբեջանի հասարակությունը: Մինչդեռ արևմտյան լսարանին Ադրբեջանն ամենևին էլ չի ցանկանում […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 17:44

Ադրբեջանում վերջերս տեղի ունեցավ` հայկական «պատմության խեղաթյուրումների» մասին ևս մեկ «գիտական աշխատության» շնորհանդես[1]: «Խեղաթյուրման պատմության գաղտնիքները» վերնագրով այս գիրքն ադրբեջանցիների հերթական քայլն է՝ վարկաբեկելու Հայաստանը և Հայոց Պատմությունը միջազգային գիտական մակարդակում: Իհարկե,  այս աշխատությունը շատ հեռու է «գիտական» կոչվելուց, սակայն Հայոց Պատմությանն անտեղյակ անձանց կողմից այն կարող է նույնիսկ գիտականի տեղ ընդունվել: Գիրքը պատրաստվել է […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 18:16

Վերջին շրջանում ադրբեջանական քարոզչությունն ավելի հաճախ է անդրադառնում հայկական բանակին, թե ինչո՞վ է պայմանավորված երևույթը` տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանել է այս կերպ. «Ի տարբերություն նախկին համակողմանի հարձակման, վերջերս Ադրբեջանն ընտրել է երկու  թիրախ՝ բանակ եւ տնտեսություն: Անընդհատ հրապարակվում են հայկական բանակի «անմխիթար» վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության «անկումը» նկարագրող նյութեր: Միանգամայն հասկանալի […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 13:53

Զրույց տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ – Պարոն Մարտիրոսյան, ըստ շրջանառվող կարծիքների` ադրբեջանցիները հայերի դեմ տեղեկատվական պայքարում որոշակի  առավելություն ունեն:  Ինչպե՞ս կգնահատեք, այսպես ասած, քարոզչական պատերազմի արդյունքները: – Քարոզչական պատերազմում Ադրբեջանը մինչ օրս օգտագործել է բոլոր հնարավոր միջոցները, տեղեկատվական պայքարը կազմակերպվել եւ վերահսկվել է պետական մակարդակով, ծախսվել են ահռելի ֆինանսական միջոցներ: Քարոզչությունը ուղղված […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 11:52

Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ հոգեբանական գիտ. թեկնածու Գաղտնիք չէ, որ հրադադարի հաստատումից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է բարոյահոգեբանական հարթություն: Ավելին. ակնհայտ իրողություն է նաև այն, որ հայկական երկու պետությունները վերջին տարիներին վերածվել են ադրբեջանական հոգեբանական պատերազմի թիրախի: Մեր համոզմամբ, տարիներ շարունակ ՀՀ և ԼՂՀ դեմ թշնամու ծավալած հոգեբանական պատերազմը լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու նախապատրաստության կարևորագույն բաղադրիչներից […]


Նոյեմբեր 28, 2009թ. 10:15

Ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունից» հետո մասնագիտական շրջանակներում լայն տարածում գտավ ամերիկացի Ջին Շարփի անունը, որը ԱՄՆ-ում առաջիններից մեկն էր, որ ստեղծեց  «Առանց բռնության հակամարտությունների» միջազգային կենտրոն»[1]՝ Ալբերտ Էյնշտեյնի անվան ինստիտուտը[2]: Հետագայում «առանց բռնության հակամարտություն» բառակապակցությունը դարձավ եվրաատլանտյան քաղաքականության շահերի ճանապարհին հանդիպած կառավարությունների իշխանափոխության մեթոդոլոգիայի բնորոշիչը: Ստորև համառոտ կներկայացնենք Ջին Շարփի ինստիտուտի գործունեության բնույթը, ինչը կօգնի հասկանալ […]


Նոյեմբեր 24, 2009թ. 15:20

Վահրամ Միրաքյան Ըստ որոշ մասնագետների,[1] հակառակորդի նկատմամբ տեղեկատվական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քարոզչության 3 հիմնական կանոնների իրագործում: Ստորև կնշենք այդ կանոնները. ապաբարոյականացնել հակառակորդի հանրությանը, հակառակորդին համոզել, որ իր գործն ու նպատակներն արդար չեն, անել ամեն ինչ` հակառակորդի մոտ սեփական անհաղթ ուժի մասին համոզմունք ձևավորելու համար: Փորձենք քարոզչության այս երեք կանոնները դիտարկել Ադրբեջանի հակահայկական տեղեկատվաքաղաքականության […]


Նոյեմբեր 13, 2009թ. 17:09

Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, հայագետ պրոֆեսոր Փիթեր Քաուին պատասխանել է ArmAr.am-ի թղթակցի հարցերին` կապված թուրքերի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ու յուրացման փաստի հետ: -Պարո’ն Քաուի, ArmAr.am-ին տված Ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ անդրադարձել եք այս տարածքներում հայկական էթնոսի բնիկ լինելու անհերքելի փաստերին: Մինչդեռ այսօր թուրքերն ամեն կերպ խոսում են իրենց` ուրարտական ծագման մասին և փորձում […]


Նոյեմբեր 12, 2009թ. 11:52

Նոյեմբերի 11–ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) անցկացվել են քննարկումներ` «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով, որոնք նվիրված էին ԱԽ-ի կողմից այս կարևորագույն թեմային առաջին անգամ անդրադառնալու տասնամյակին։ Միջոցառումը նախագահելու նպատակով Նյու Յորք էր ժամանել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության ղեկավար Տիգրան Բալայանը տեղեկացնում է, որ քննարկումները շարունակվել են մինչ […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 15:02

Վահրամ Միրաքյան «Հայ երիտասարդությո´ւն, վաղը, երբ թրքությունը փորձեց պղծել Հայրենիքիդ սահմանների սրբությունը, պիտի կարողանա՞ս ավելի սարսափելի լինել, քան թշնամին: Պիտի կարողանա՞ս վագրային կեցվածք ընդունել: Պատասխանի´ր, պիտի կարողանա՞ս… » Գարեգին Նժդեհ[1] Ապացուցված է, որ ազգային ավանդույթներից օտարացումը մեծացնում է անդրազգային և ներքին ԶԼՄ-ների մանիպուլյացիոն կառավարման հնարավորությունները[2]: Սակայն ավանդույթներից զրկելուց բացի տեղեկատվա-հոգեբանական ազդեցության ուժեղացման առումով առավել կարևոր […]