Տեղեկատվական անվտանգություն

Հուլիս 6, 2017թ. 14:02
armradio.am և razm.info կայքեր

Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am, եւ razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին: «Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Անգամ չեմ ուզում գրել, […]


Հունիս 28, 2017թ. 22:16
Հարութ սասունյան

Թուրքիայի կառավարության վարձած լոբբիստական և PR ընկերությունները բացահայելուց հետո, այժմ տեղեկացնում  ենք Ադրբեջանի վարձած չորս համանման ընկերությունների մասին:   Դիտարկելով Ադրբեջանի նենգամիտ մոտեցումները արտաքին քաղաքականությանը, ես նկատեցի հետևյալ պատկերը.   1) Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիևն […]


Հունիս 21, 2017թ. 18:32
Վաղարշակ Հարությունյան-1

Թուրք-ադրբեջանական տանդեմը օգտագործելով միջազգային բոլոր հարթակները, եթե անգամ այդ հարթակը զուտ մշակութային է,  ժամանակ առ ժամանակ սկսում են  աղաղակել, թե աշխարհը պետք է պարտադրի Հայաստանին փակել ատոմակայանը, պնդում են, թե այն չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության ժամանակակից պահանջներին, թե այն սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: Տեղական գրչակների ծախու հոդվածներին զուգահեռ օրերս հայկական մամուլում շրջանառվեց նաև ադրբեջանցի […]


Հունիս 19, 2017թ. 21:48
Ատոմակայան

Մեծամորի ատոմակայանի թեման, իսկ ավելի ճիշտ այն իբրև մաշված ու խիստ վտանգավոր լինելու շուրջ խոսակցությունները ժամանակ առ ժամանակ շրջանառվում են ոչ միայն հարևան, ոչ բարեկամ երկու երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի լրատվական հոսքերում, այլև տեղական մամուլում: Եթե հարևանների նպատակը լիովին հասկանալի է, ապա ցավալի է, որ տեղական մամուլում հայտնվում են հոդվածներ, որոնցում պարզորոշ երևում են դրսի […]


Հունիս 19, 2017թ. 15:37
Տիգրան Աբրահամյան +

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ -Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ակտիվացումը Ադրբեջանի կողմից որոշ վերլուծաբաններ համարում են հետևանք այն բանի, թե միջազգային կենտրոնները մերժել են ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ալիևի սցենարը և վերջինս ի հեճուկս դրա ավելի ինտենսիվորեն է շարունակում է իր ռազմական ագրեսիան: Բաքվի ներկայիս ակտիվացման պատճառը, կարծում […]


Հունվար 17, 2017թ. 12:54
Միրկադիրովը

Ադրբեջանաան ԶԼՄ-ները հպարտորեն հաղորդում են,որ Ադրբեջանի Ազգային Անվտանգության կոմիտեի կողմից ձևավորված,այսպես կոչված “Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակ”-ին միացել է նաև հայտնի ազերի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը…Հիշեցնեմ,որ այս հարթակ կոչվածի մեջ են մտել նաև մի քանի դավաճաններ Հայաստանից,որոնք սեփական հայրենիքում հանցանքներ կատարելուց հետո՝ փորձելով պատժից խուսափել, փախել են Բաքու, իրենց ներկայացնում են որպես հայտնի հասարակական և […]


Դեկտեմբեր 20, 2016թ. 23:17
12

Վերջին օրերին հայկական մեդիադաշտում և սոցիալական ցանցերում բավականին մեծ աղմուկ են բարձրացել ադրբեջանական հատուկ ծառայությունների և նրանց հետ համագործակցող նախկին հայերի համատեղ գործողությունը` «խաղաղասիրական պլատֆորի» անվան տակ Արցախը Ադրբեջանին հանձնելու էժանագին հարցազրույցների և հայտարարությունների տեսքով: Իհարկե, համացանցի դարում չի կարելի բոլորից ակնակալել, որ «մոռանան Հերոստրատին» և անտեսեն Բաքվում հայտնված նախկին հայերի գործունեությունը, հատկապես որ` ինքնակամ […]


Դեկտեմբեր 18, 2016թ. 15:57
Հարութ սասունյան

Թուրքական և ադրբեջանական շրջանակները դժգոհ էին իմ վերջին հոդվածից, որտեղ ես վերլուծել էի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հրապարակել է Էլմիրա Թարիվերդիևայի՝ «Երևանի ձախողված հեռախոսազանգը կամ ինչու Թրամփը չպատասխանեց» խորագիրը կրող մի ծիծաղելի հոդված: Թարիվերդիևան «Թրենդ» գործակալության ռուսական ծառայության ղեկավարն է: Ադրբեջանական հոդվածը լի է անիմաստ […]


Դեկտեմբեր 17, 2016թ. 16:42

Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության անդամ Կարինե Հայրապետյանը գրում է  իր և Արցախցի Լուսինե Ներսիսյանի ֆեյսբուքյան զրույցի մասին: Կարինեն համոզված է, որ այս աղջնակը ոչ թե ադրբեջանական քարոզչության անմեղ զոհ է, այլ ուղղորդված է դավաճան վահան մարտիրոսյանի կողմից, ավելին` աշխատում է նրա ցուցումով: Ստորև ներկայացնում ենք Կարինե Հայրապետյանի  ներկայացրածը. Պետք է համազգային եւ համահանրապետական միջոցներ ձեռք […]


Դեկտեմբեր 16, 2016թ. 15:23

Հարցազրույց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ –Ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու, դրանցում Հայաստանը խիստ քննադատելու, իսկ Ադրբեջանը որպես խաղաղասեր երկիր ներկայացելու գարշելի սովորությունը սկսվեց տխրահռչակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանից, հետո նրան միացավ ոչ պակաս տխրահռչակ Աշոտ Բլեյանը: Կարո՞ղ ենք ասել, որ այսօրվա` այսպես կոչված, <<հայ-ադրբեջանական խաղաղության հարթակին>> զինվորագրվելու հիմքերը դրվել են դեռ տարիներ առաջ: -Կարծում […]