Թուրքիա

Հունիս 15, 2016թ. 22:33
հարութ-Սասունյան

Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:   Սրբազանի նամակը սուր վիճաբանություն է առաջացրել հայերի շրջանում համայն աշխարհում, ներառյալ Թուրքիայի հայկական համայնքը: Ոմանք նրա հրաժանականի կոչ են արել, իսկ մյուսները, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի մի պատգամավոր, […]


Հունիս 11, 2016թ. 10:35
Հայկ Մարտիրոսյան

Հարցազրույց  քաղաքագիտության դոկտոր ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ –Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լոկոմոտիվի դերում 2009-ին ԱՄՆ էր, հիմա կարծես ակտիվ խաղի մեջ է փորձում մտնել Գերմանիա. վերջինիս այդ մտադրության մասին չի՞ փաստում նաև Բունդեսթագի ընդունած բանաձևը: -Ամենևին՝ ոչ. Բունդեսթագի բանաձևում արտահայտված մտքերը հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման մասին, դիտարկում եմ բոլորովին այլ համատեքստում: Ըստ իս, դրանով ընդգծվում է բանաձևի խաղաղասեր […]


Հունիս 9, 2016թ. 23:04
Արտակ Զաքարյան

Բունդեսթագում 2016թ. հունիսի 2-ին «101 տարի առաջ հայերի եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակն ու ոգեկոչումը» բանաձեւի ընդունումից հետո դրսևսևորված թուրքական հիստերիան, Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների հանդեպ սպառանալիքների աննախադեպ տարափը սառը ցնցուղ են համամարդկային քաղաքակրթության համար: Թուրքիան պատռեց «ժողովրդավար»-ի իր դիմակը: Ցավալիորեն, բայց այսօր աշխարհը փաստորեն ունի նույն Թուրքիան, ինչպիսին որ այն կար 20-րդ […]


Հունիս 8, 2016թ. 01:38
Հարութ սասունյան

  Չնայած «սուլթան» Էրդողանի վիրավորանքներին և սպառնալիքներին՝ Գերմանիայի խորհրդարանն անցյալ շաբաթ համարձակորեն առաջ գնաց և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրան ի պատասխան՝ Թուրքիան անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից: Բունդեսթագի պատմական բանաձևը, որն ընդունվեց գրեթե միաձայնորեն (ընդամենը 1 դեմ և 1 ձեռնպահ),  կրում է հետևյալ խորագիրը. «Ի հիշատակ և ոգեկոչում Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի […]


Մայիս 10, 2016թ. 18:16
կարո

Հարգելի լրագրողնե՛ր, մայիսի 11-ին ժամը 13.30 –ին Երևանի Հանրապետության Հրապարակում գտնվող Հայփոստի բաժանմունքի դիմացից մեկնարկելու է երթ դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝  ի պաշտպանության թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Պայլանի: Երթի վերջում նամակ-պահանջ ենք հանձնելու ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին: Նամակում փաստերով ներկայացնելու ենք Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի կոնկրետ դրույթների կոպիտ ոտնահարումները, պահանջելու ենք համապատասխան հանձնաժողովի ստեղծում՝ հետաքննություն իրականացնելու […]


Ապրիլ 28, 2016թ. 02:13
Արման նավասարդյան-1

«Եթե կան վերլուծաբաններ, որոնք ասում են, թե թուրքերը հետք չունեն քառօրյա պատերազմում, չեմ կիսում այդ կարծիքը»,-ասում է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ապրիլի 27-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում նա անդրադարձավ երեկ տեղի ունեցած Ալիեւ-Էրդողան հանդիպմանը` ասելով. «Վերջապես Էրդողանը եկավ Բաքու: Հետաքրքրիր է, որ հակահայկական եւ հակաղարաբաղյան արտահայտություններ, որոնք նա միշտ արել է «սուրբ հողերի» […]


Ապրիլ 28, 2016թ. 00:32

Հայոց ոգու հաղթանակը, թուրքական ձախողված վրեժը, ադրբեջանական տապալված երազանքը և Արցախի քառօրյա պատերազմի խրամատներում: Արցախում սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրն ևեթ Թալիշում խոշտանգված ծերունիների, ապա ադրբեջանական կողմում հայտնված 18 հայ զինվորի մաշկազերծ, գլխատված ու մասնատված մարմինների սահմռկեցուցիչ իրողությունը անսխալ ընդգծեց Սիրիական պատերազմի և համաշխարհային հանրության չարիք՝ որջում հղկված գազանաբարո դահիճների ձեռագիրը: Վարձկաններով պատերազմ սկսելու […]


Ապրիլ 28, 2016թ. 00:13
Հարութ սասունյան

Պաշտոնավարման ութ տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը անվանելու ցեղասպանություն: Այդուհանդերձ, անհասկանալի պատճառով, որը կարող է ներկայացվել միայն որպես միամտություն, բազմաթիվ հայեր Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, Օբամայի պաշտոնավարման առաջին տարվանից՝ 2009 թվականից ի վեր զուր հույսեր էին փայփայում, որ նա կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը 2010-ին, 2011-ին կամ 2012-ին: Երբ […]


Ապրիլ 28, 2016թ. 00:01

Հայաստանում և Հայաստանին առնչվող վերջին շրջանի վտանգավոր իրադարձությունների առնչությամբ է ստորև ներկայացվող հարցազրույցը Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ Արման Բոշյանի հետ: – Վերջին շրջանում սրված հայ-ռուսական հարաբերությունների արդի խնդիրները դժվար է անուշադրության մատնել: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հարաբերությունների ու ստեղծված կացության առնչությամբ: – Ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանի հանդեպ վստահությունը նվազեց ռուսական կողմի մի շարք բարձրաստիճան […]


Ապրիլ 26, 2016թ. 21:38
Ռուազաննա մուրադյան

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ապրիլի 26-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Թալեաթ փաշան ասել է. ՛՛Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանում, եթե այդտեղ ապագայում դուք կաք և կարդում եք այս նամակը, նշանակում է մենք պարտվել ենք:՛՛ Այո, մենք հաղթել ենք, որովհետև այսօր կանք և աշխարհին ցույց տվեցինք, որ հայերի ջանքերի միավորման շնորհիվ կարող […]