Թուրքիա

Նոյեմբեր 23, 2016թ. 00:54

Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլևս դատարկ է՝ շատ ուշ կլինի: Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական […]


Նոյեմբեր 18, 2016թ. 20:54

  Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ հետ   Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում  հայտարարեց, թե հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին՝ ինչը հնարավորություն կտա օպերատիվ արձագանքել շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին: Սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվե±ց տապալել Վիենայում, ապա Սանկտ Պետերբուրգում ձեռք […]


Նոյեմբեր 9, 2016թ. 16:24
Հարութ սասունյան

  Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի նախագահ Էրդողանը գնալով ավելի բռնակալ է դառնում: Ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ կուսակցության թուրքական խորհրդարանի 11 անդամների ձերբակալությունը վերջինն է Էրդողանի բռնապետական ​​քաղաքականության երկար շարանում: Պենտագոնի նախկին պաշտոնյա և Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը, անցյալ շաբաթ ջախջախիչ  նյութ է հրապարակել Էրդողանի մասին՝ թվարկելով նրա սկանդալային գործողություններից մի քանիսը… Ամփոփելով ձեր […]


Հոկտեմբեր 21, 2016թ. 10:46
Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատները մեկ անգամ ևս օրենք ընդունեցին, քրեականացնելով Ֆրանսիայի կամ միջազգային դատարանների կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կամ այլ ցեղասպանությունների կամ մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը, նվազեցումը կամ ծայրահեղ նվաստացումը, եթե այն ուղեկցվում է բռնության կամ ատելության հրահրմամբ: Հոկտեմբերի 14-ին, Ֆրանսիայի Սենատը 156 կողմ […]


Հոկտեմբեր 21, 2016թ. 09:59

Հարցազրույց քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի հետ -Ռուս լրագրող Կիսիլյովին տված հարցազրուցում Ադրբեջանի նախագահն ասել է, թե Բաքուն պատրաաստ է <խելամիտ փոխզիջման>, իսկ դա Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրումն է` Ադրբեջանի կազմում: Նաև նշել է ազատագրված հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք իրականությունից կտրված Ալիևի այս հայտարարությունը: -Ալիևի խոսքերը ես համարում եմ մեկ քայլ առաջընթաց […]


Հոկտեմբեր 18, 2016թ. 20:40
Արտակ Զաքարյան

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ –Ինչպիսի՞ արդյունքներ գրանցեց ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովը: -ՀԱՊԿ գագաթաժողովում ամփոփվեց Հայաստանի նախագահության մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, ընդունվեց ռազմավարություն, որը ամրագրում է կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025թվականը: Ստորագրվեցին նաև այլ համաձայնագրեր, մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք միտված են կազմակերպության ներուժի ամրապնդմանը: Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության […]


Սեպտեմբեր 13, 2016թ. 14:56
Հարութ սասունյան

Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի եւ Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ վերջերս տպագրված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ եւ դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկուցումների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համալսարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Պրոֆ. Ռիչարդ Ռուբինշտեյնն իր «Հայոց ցեղասպանությունը որպես ջիհադ» զեկուցման մեջ հայերի զանգվածային սպանությունները վերագրում […]


Օգոստոս 15, 2016թ. 12:49
պուտին սարգսյան ալիև

Ռուս-թուրքական հարաբերություններում բացահայտ հակամարտային փուլն իր տեղը զիջում է համագործակցայինին: Ակնհայտ է, որ այժմ ռուս- թուրքական հարաբերությունների բարելավման հիմնական դրդապատճառը փոխշահավետ տնտեսական համագործակցությունն է: Ակնհայտ է նաև հստակ իրադրական քաղաքական նպատակահարմարությունը: Էրդողանը վերջնագրային տոներով է խոսում իր ռազմավարական գործընկեր Միացյալ Նահանգների հետ: Բնականաբար՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ մտնելով, Էրդողանը ձգտում է ապահովել իր թիկունքը՝ կարգավորելով […]


Հունիս 15, 2016թ. 22:33
հարութ-Սասունյան

Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:   Սրբազանի նամակը սուր վիճաբանություն է առաջացրել հայերի շրջանում համայն աշխարհում, ներառյալ Թուրքիայի հայկական համայնքը: Ոմանք նրա հրաժանականի կոչ են արել, իսկ մյուսները, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի մի պատգամավոր, […]


Հունիս 11, 2016թ. 10:35
Հայկ Մարտիրոսյան

Հարցազրույց  քաղաքագիտության դոկտոր ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ –Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լոկոմոտիվի դերում 2009-ին ԱՄՆ էր, հիմա կարծես ակտիվ խաղի մեջ է փորձում մտնել Գերմանիա. վերջինիս այդ մտադրության մասին չի՞ փաստում նաև Բունդեսթագի ընդունած բանաձևը: -Ամենևին՝ ոչ. Բունդեսթագի բանաձևում արտահայտված մտքերը հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման մասին, դիտարկում եմ բոլորովին այլ համատեքստում: Ըստ իս, դրանով ընդգծվում է բանաձևի խաղաղասեր […]