Ռուսաստան

Օգոստոս 29, 2016թ. 16:31
սերգեյ մինասյան

Հարցազրույց Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ –Ամիսներ առաջ, երբ ստեղծվում էր ՀՀ-ՌԴ միասնական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը արևմտամետների թևն աղմուկ բարձրացրեց` հայտարարելով, թե ՌԴ-ն դարձավ մեր օդային տարածքը մեզ հետ հավասար կիսող պետություն: Քննադատության ալիքը չշրջանցեց նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը` այն ևս համարվեց ոչ նպատակահարմար: Սրանք աշխարհաքաղաքական շահերով են պայմանավորված, […]


Օգոստոս 15, 2016թ. 12:49
պուտին սարգսյան ալիև

Ռուս-թուրքական հարաբերություններում բացահայտ հակամարտային փուլն իր տեղը զիջում է համագործակցայինին: Ակնհայտ է, որ այժմ ռուս- թուրքական հարաբերությունների բարելավման հիմնական դրդապատճառը փոխշահավետ տնտեսական համագործակցությունն է: Ակնհայտ է նաև հստակ իրադրական քաղաքական նպատակահարմարությունը: Էրդողանը վերջնագրային տոներով է խոսում իր ռազմավարական գործընկեր Միացյալ Նահանգների հետ: Բնականաբար՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ մտնելով, Էրդողանը ձգտում է ապահովել իր թիկունքը՝ կարգավորելով […]


Հունիս 30, 2016թ. 01:13
ՀՕՊ

Մեզանում կան մի խումբ մարդիկ (բարեբախտաբար`փոքրաթիվ), որոնք Հայաստանի ազգային անվտանգության հարցերում ունեն բավական պարզունակ ընկալումներ: Պատճառը կամ տգիտությունն է, իրավիճակը վերլուծելու անկարողությունը, կամ միտում կա: Իսկ միտումն այնքան պարզորոշ է, որ երբ նրանց ասվում է` դուք սպասարկում եք դրսի շահերը, դուք թելադրվում եք որոշ կենտրոնների կողմից, սրանց դեմքի արտահայտությունից տպավորություն ես ստանում, որ ասվածն անգամ […]


Հունիս 7, 2016թ. 19:36
Muradyan4

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի հունիսի 7-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին   Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Ապրիլյան պատերազմից հետո հունիսի 2-ին Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական […]


Հունիս 1, 2016թ. 19:53
Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն պատկանող 2rd.am կայքում հարցազրույց է տվել. –Պարոն նախագահ, ցավոք, մինչ այժմ իշխանությունները հասարակությանը չեն ներկայացրել ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի, դրա պատճառների և հետևանքների հավաստի պատկերը: Ինչ-որ պահի պաշտոնատար անձինք կարծես թե սկսեցին քիչ թե շատ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել, սակայն հետո ամբողջ տեղեկատվական դաշտը լցվեց ուռա-հայրենասիրական ոճի պրոպագանդայով: Ինչպես դա […]


Մայիս 19, 2016թ. 18:49
Վիեննա

  Հարցազրույց  ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպում-քննակումներն ընթացան Հայաստանի նախագահի հայտնի երեք կետերի իրականցման տրամաբանության ներքո: Այս առումով, Վիեննայի հանդիպումը կարո?ղ ենք համարել հայկական կողմի` փոքր, բայց դիվանագիտական ձեռքբերում: -Անշուշտ, ԵԱՀԿ համանախագահող պետությունների ԱԳ նախարարների մակարդակով հստակ ընդգծվեց` առաջին, որ այս խնդիրը […]


Մայիս 15, 2016թ. 20:07
Իսկանդեր

Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններով ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին սրում է ռազմական իրավիճակը, զուգահեռաբար լարվածությունը խտանում է քարոզչական դաշտում: Եվ այսօր մենք թշնամու դեմ ոչ միայն պատերազմում ենք սահմանին, այլ լայնածավալ պատերազմ է ընթանում հենց տեղեկատվական դաշտում: Գործ ունենք հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով ծավալվող քարոզչական հնարքների հետ, ուր ամենից ակտիվ շահարկվողը զենքի, մասնավորաբար, ռուսական զենքի թեման […]


Մայիս 2, 2016թ. 13:30
Կարեն Բեքարյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ հետ -Քառօրյա պատերազմից հետո ամենից շատ քննակվող թեման էր, թե ո՞ր դեպքում Հայաստանը կարող է ագրեսոր Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանին: ՀՀ նախագահը տվեց պատասխանը՝ նշելով երեք քայլ. հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, անվտանգության երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ահաբեկչության Արցախի ժողովրդի դեմ: Նախ, հետաքննության մեխանիզմների ներդրման […]


Ապրիլ 28, 2016թ. 00:01

Հայաստանում և Հայաստանին առնչվող վերջին շրջանի վտանգավոր իրադարձությունների առնչությամբ է ստորև ներկայացվող հարցազրույցը Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ Արման Բոշյանի հետ: – Վերջին շրջանում սրված հայ-ռուսական հարաբերությունների արդի խնդիրները դժվար է անուշադրության մատնել: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հարաբերությունների ու ստեղծված կացության առնչությամբ: – Ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանի հանդեպ վստահությունը նվազեց ռուսական կողմի մի շարք բարձրաստիճան […]


Ապրիլ 21, 2016թ. 12:48
Ռուբեն հակոբյան

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ – ԼՂ հակամարտությունը հայտնվել է ուժային կենտրոնների շահերի տիրույթում, այս առումով առավել մտահոգիչ է ՌԴ-ի որպես տարածաշրջանային ակտիվ խաղացողի ու ռազամավարական գործընկերոջ դիրքորոշումները: Մեզանում կա անհանգստություն, թե վերջինս նպատակ ունի կողմերին բերել բանակցությունների սեղանի մոտ և օգտվելով պահից Հայաստանին պարտադրել զիջումներ՝ այդ կերպ լուծելով Ադրբջանին սեփական դաշտում պահելու […]