Ռուսաստան

Փետրվար 20, 2018թ. 21:13
Ծովինար Արման

Փետրվարի 20-ին ժամը 13:00-ին Տեսակետ մամլո-ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի «Ներկայիս ընտրական գործընթացները Հայաստանում և Ռուսաստանում հայ հասարակության աչքերով» թեմայով մամլո-ասուլիսը: Ասուլիսի ընդացքում բանախոսներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը ներկայացրեցին, որ մարտի 18-ին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները, իսկ Հայաստանում ապրիլի 9-ին կլրանան նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: […]


Փետրվար 11, 2018թ. 13:19
Միքայել Լոռիս - Մելիքով

Հայ ժողովրդի արժանավոր զավակներից շատերը ճակատագրի բերումով ապրել են օտարության մեջ, ծառայել ուրիշ ժողովրդներին, հասել փառքի գագաթներին, բայց նրանցից միայն ընտրյալներն են դա օգտագործել ի շահ սեփական Հայրենիքի: Այդ ընտրյալներից է մեծ զորական Միքայել Լոռիս – Մելիքովը, ով երկու անգամ թուրքերից գրավել է Կարսը, Էրզրումում հիմնել է Սանասարյան վարժարանը, նախաձեռնել էր Հայոց պատրիարքարանը տեղափոխել Էրզրում […]


Փետրվար 3, 2018թ. 21:13
Հայկ

Նժդեհի դեմ հյուսվող կեղծիքն ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի դեմ Ռուսաստանյան որոշ ուժեր ու նրանց հետ համագործակցող լրատվամիջոցներն  արդեն մեկ տարի է լծվել են Հայաստանն ու հայ ժողովրդին ֆաշիզմի և նացիզմի հետ կապելու, հիտլերյան Գերմանիայի հետ հայերի համագործակցության մասին հնարովի պատություններ, հերյուրանքներ տարածելու անպատվաբեր գործին։ Այս հակահայկական արշավի ղեկը ադրբեջանամետ լոբբիստական շրջանակների ձեռքում է, մասնավորաբար, […]


Փետրվար 2, 2018թ. 22:08
Աշոտ Ենգոյան

Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ  հետ ՑուՑԱԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ ՔԱՅԼՆ ԷՐ –ԱՄՆ հրապարակած  <<Կրեմլի ցուցակում>>  ընդգրկված են ոչ միայն ՌԴ քաղաքական, տնտեսական էլիտայի ներկայացուցիչների,  այլև ռուսաստանաբնակ հայ գործարարների անունները:  Կարծիք կա,  թե  սա լուրջ ազդեցություն  կունենա հայազգի գործարաների վրա,  իբրև թե Արևմուտքը չի հանդուրժի  արևմտյան բարիքներից օգտվող, բայց Կրեմլին աջակցող գործարարներին, հետևաբար,  ՌԴ-ում  բիզնես ծրագրեր […]


Հունվար 30, 2018թ. 14:42
Հայկ Բաբուխանյան +

–«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հիմնվելով ադրբեջանական  աղբյուրների  տեղեկատվության վրա, թե Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, դիմել էր հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Արտաշես Գեղամյանին՝ հանձնաժողովում պարտադիր քննարկման առարկա դարձնել ռուսական զենքն Ադրբեջանին վաճառելու հարցը: Եվ, կարծես թե, հանձնաժողովի նախագահից մերժում չի ստացել: Ձեր կարծիքը:  – «Ելք» դաշինքն ունի շատ հստակ ձեւավորված պատվեր, այն […]


Հունվար 26, 2018թ. 20:50
Արամ Սաֆարյան

Այսօր տեղի ունեցավ «Ավանդական ընտանիքի հաստատությանը արդիական սպառնալիքներ և մարտահրավերներ (իրողությունների գնահատականներ և 2017 թ. պայքարի արդյունքներ)» համաժողովը: Ստորև ներկայացնում ենք «Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ զեկույցը  Ժամանակակից միջազգային իրադրությունը բնութագրվում է միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցման շատ հիվանդագին գործընթացով: Արևմտյան աշխարհը և նրա առաջնորդ ԱՄՆ-ն հսկայական ջանքեր են գործադրում ժամանակակից աշխարհակարգում տիրապետող դիրքը պահպանելու համար և […]


Հունվար 7, 2018թ. 16:47
արման մելիքյան

Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից մեր դեմ ռազմական գործողությունների են մասնակցել հազարավոր օտարերկրյա վարձկաններ: Այդ խառնիճաղանջ զանգվածի մեջ գոյություն ուներ որոշակի մասնագիտական դերաբաշխում՝ օրինակ` ուկրաինացիներն ու ռուսները հանդես էին գալիս որպես այս կամ այն զինատեսակին տիրապետող բարձրակարգ մասնագետներ՝ օդաչուներ, հրետանավորներ և այլն: Աֆղանստանից եկած խաժամուժը՝ նոր տարածաշրջան յուրացնելու նպատակ ունեցող արտաքին կենտրոնների կողմից էր Ադրբեջանի […]


Նոյեմբեր 29, 2017թ. 15:00
Աշոտ Ենգոյան

-Քաղաքակրթությունների ներդաշնակեցում ու մերձեցում, ոչ թե հակազդեցություն և հակադրում. Հայաստանը մշտապես եղել է այս քաղաքականության կրողը: Եվ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմամբ՝ ԵԱՏՄ անդամ Հայաստանը վերահաստատեց իր այդ դիրոքորոշումը: Եվ հիմա հարց է առաջանում. մեր երկրի անկեղծ քաղաքականությունը նույնքան անկեղծորեն ընդունվե՞ց Արևմուտքի ու Ռուսաստանի կողմից:

Հարցազրույց քաղաքագետ ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ հետ


Նոյեմբեր 26, 2017թ. 16:36
Կարեն Վերանյան

Հարցազրույց ՙՙՆորավանք՚՚ հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ – 2011-ին Ռուսաստանն ու Վրաստանը կնքեցին ՙՙԱռևտրային միջանցքների մասին՚՚ պայմանագիր, որը կողմերին հնարավորություն է տալիս առևտուր անել Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով՝ շրջանցելով քաղաքական կողմը: Սակայն պայմանագրի կատարումը մինչ օրս ձգձգվում է, որոշակի տեղաշարժ նկատվեց միայն օրերս, երբ կողմերը համաձայնվեցին շվեյցարական SGS ֆիրմայի […]


Նոյեմբեր 8, 2017թ. 23:42
Միհրան ՀԱկոբյան

Արդար չէ, որ ժամանակակից ռուսական քարոզչամեքենան 100 տարի առաջ տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխությունը փորձում է կապել ու բացատրել զուտ գերմանական հետախուզության փողերի հետ։ Դա պատմական փաստերից և իրողություններից խուսափելու փորձ է։ Իսկ իրականությունն այն է, որ բոլշևիկյան հեղափոխությունը կամ հեղաշրջումը(նայած ճաշակի) 19֊րդ դարի սկզբից, դեկաբրիստների ժամանակներից սկսած խմորումների, եթե կուզեք` բունտի օրինաչափ եզրափակիչն էր, պատմական […]