Տարածաշրջան

Նոյեմբեր 11, 2017թ. 10:03
վահե Սարգսյան

(Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու բացման կապակցությամբ) 2040 թ.: Փետրվար: Հայաստանի ցամաքային բեռնափոխադրումների ճանապարհները կրկին փակվել են, և բեռնատարները կանգ են առել Վրաստանի տարբեր վայրերում` այդպես էլ չկարողանալով հասնել սահմանային անցակետեր: ՀՀ-ում առկա է հատկապես Բավրայի անցակետով բեռների փոխադրման խիստ մեծ պահանջարկ, քանի որ այդ անցակետով են անցնում հյուսիս-հարավ ավտոմայրուղով ՀՀ մտնող և առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրող գրեթե […]


Նոյեմբեր 9, 2017թ. 13:46
հարութ-Սասունյան

Մի քանի տարի շարունակ Ստամբուլում խոշոր վեճ էր հասունանում պոլսահայ համայնքի անդամների միջև՝ Հայոց նոր պատրիարքի ընտրության ծրագրերի շուրջ: Առճակատումը պատմական խոր արմատներ ունի և վերջերս ավելի է սրվել Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության կապակցությամբ, որն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները Ալցհեյմերի հիվանդության պատճառով: Երբ պոլսահայ համայնքի որոշ անդամներ փորձեցին նոր պատրիարք ընտրել […]


Նոյեմբեր 9, 2017թ. 13:19
Կարեն Բեքարյան

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ հետ –ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովը որոշեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ դեկտեմբերի 1-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստան–Եվրամիություն. համապարփակ եւ խորացված գործընկերություն» թեմայով: Ինչո՞ւ   նման նախաձեռնությամբ հանդես չեկաք ավելի վաղ, այլ որոշեցիք լսումներ կազմակերպել համաձայնագիրի ստորագրումից հետո, որն ամենայն հավանականությամբ […]


Նոյեմբեր 8, 2017թ. 23:42
Միհրան ՀԱկոբյան

Արդար չէ, որ ժամանակակից ռուսական քարոզչամեքենան 100 տարի առաջ տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխությունը փորձում է կապել ու բացատրել զուտ գերմանական հետախուզության փողերի հետ։ Դա պատմական փաստերից և իրողություններից խուսափելու փորձ է։ Իսկ իրականությունն այն է, որ բոլշևիկյան հեղափոխությունը կամ հեղաշրջումը(նայած ճաշակի) 19֊րդ դարի սկզբից, դեկաբրիստների ժամանակներից սկսած խմորումների, եթե կուզեք` բունտի օրինաչափ եզրափակիչն էր, պատմական […]


Նոյեմբեր 8, 2017թ. 16:53
Կարեն Վերանյան

ՀՀ արտգործնախարարի՝ Իսրայել կատարած պաշտոնական այցը, հաշվի առնելով այցի ընթացքում ամենաբարձր մակարդակով կայացած հանդիպումները, ազդարարում են երկկողմ դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների որակապես նոր փուլի մեկնարկ։ Հանդիպումների շարքից առանձնակի կարևորություն է ներկայացնում Նեթանյահու-Նալբանդյան առանձնազրույցը, որտեղ ամենայն հավանականությամբ, անդրադարձ եղել է նաև ռեզիդենտ դեսպանների փոխանակման հարցին։ Իհարկե, դա չի նշանակում, որ այս այցելությամբ վերոնշյալ խնդիրը միանգամից կլուծվի, սակայն […]


Նոյեմբեր 4, 2017թ. 16:32
Մարկեդոնով

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում  կազմակերպված <<Ազգային անվտանգության ինքնության հարցերը գլոբալիզացիայի և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում>> թեմայով միջազգային 3-րդ ֆորումին մասնակցում էր Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովը: Ֆորում ավարտից հետո քաղաքագետը պատասխանեց լրագրողների հարցերին:   -Արցախը պայքարում էր Հայաստանին և հայկական աշխարհին միանալու համարՙ սակայն Արցախի  հարակից տարածքները, որոնք բնակեցված էին ադրբեջանցիներով, դրա համար չէին պայքարում. […]


Նոյեմբեր 2, 2017թ. 11:12
ջոնի մելիքյան

Հարցազրույց վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ -Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի բացումը. համակարծի՞ք եք այն դիտարկման հետ, թե սա մի հզոր, դարի ծրագիր է, որով փոխվում է Եվրասիա մայրցամաքի երկաթուղային հաղորդակցությունների երթուղիները: -Նման մեկնաբանություն տալիս են Թուրքիան ու Ադրբեջանը: Սակայն շատ ավելի կարևոր է այն մեկնաբանություը, որը տվեց Վրաստանի վարչապետը երկաթուղու բացման ժամանակ: Նա շեշտեց, […]


Նոյեմբեր 2, 2017թ. 10:25
Լարիսա Ալավերդյան

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում երեկ կազմակերպվել էր <<Ազգային անվտանգության ինքնության հարցերը գլոբալիզացիայի և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում>> թեմայով միջազգային 3-րդ ֆորումը: Համալսարանի՝ Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ մեզ հետ զրույցում նախ ափսոսանք հայտնեց, որ Երևանի այլ բուհ-ում, համալսարաններում քիչ թվով մարդիկ են զբաղվում ազգային անվտանգության, ինքնության խնդիրներով, մինչդեռ Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնն այդ ուղղությամբ արդեն […]


Նոյեմբեր 2, 2017թ. 02:03
Հարութ սասունյան

Դեռևս 2013 թ. օգոստոսին ես մի հոդված էի գրել՝ «Արցախ այցելողների Բաքվի սև ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին» վերնագրով, լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց սև ցուցակում ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ: Ես ընդգծել էի, որ աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելողներին սև ցուցակում ներառելը, առաջին հերթին վնաս է հասցնում Ադրբեջանի շահերին, […]


Նոյեմբեր 2, 2017թ. 01:47
Վարդան Ոսկանյան

Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի փորձնական գործարկումն, ըստ էության, Հայաստանի գործողությունների օրակարգը չի փոխել՝ որքան էլ պարադոքսալ թվա, ինչ-որ առումով նույնիսկ ավելի լայն մանևրի դաշտ ստեղծելով մեզ համար: Բանն այն է, որ իրանական կողմը, դատելով ոչ պաշտոնական արձագանքներից, մեղմ ասած, այդքան էլ խանդավառված չէ այս երկաթգծի գործարկմամբ՝ համարելով, որ այն միտված է նաև Իրանը դուրս թողնելու միջազգային տրանսպորտային […]