Տարածաշրջան

Փետրվար 20, 2018թ. 21:17
Ղարաբաղյան շարժում

Անցել է երեսուն տարի այդ հիշարժան տարեթվից։ Դա նշանակում է, որ 1988 թվականին ծնված երեխաներն այսօր տղամարդիկ եւ կանայք են, որոնցից շատերն արդեն ավարտել են բանակային ծառայությունը, հասցրել են բուհեր ավարտել, ծնողներ դառնալ։ Մի խոսքով, իրենք արդեն կյանքի փորձ են կուտակել։ Ասենք, խոսքը միայն նրանց մասին չէ, այլ նաեւ նրանց, ովքեր այն ժամանակ, լեգենդար եւ […]


Փետրվար 20, 2018թ. 21:13
Ծովինար Արման

Փետրվարի 20-ին ժամը 13:00-ին Տեսակետ մամլո-ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի «Ներկայիս ընտրական գործընթացները Հայաստանում և Ռուսաստանում հայ հասարակության աչքերով» թեմայով մամլո-ասուլիսը: Ասուլիսի ընդացքում բանախոսներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը ներկայացրեցին, որ մարտի 18-ին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները, իսկ Հայաստանում ապրիլի 9-ին կլրանան նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: […]


Փետրվար 15, 2018թ. 23:47
Վարդան Ոսկանյան

  Եթե մենք վաղն ավարտենք «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, եթե մենք վաղը չէ մյուս օրը հայթայթենք ֆինանսավորում Հայաստան-Իրան երկաթուղու համար և հաջորդ օրը կառուցենք այն, իսկ Ադրբեջանը իր ողջ տարածքը՝ այդ թվում Իլհամ Ալիևի նախագահական նստավայրը, պատի երկաթուղային գծերով, միևնույն է՝ մեզ որևէ վնաս չի կարող հասցնել այս առումով։ Հետևաբար, խնդիրը լուծում ենք մենք՝ ինքներս և միայն […]


Փետրվար 15, 2018թ. 14:39
Հարութ Սասունյան

  Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերը վարձատրվում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից: Ցավալի է, որ որոշ երկրներ դիմում են նման էժանագին հնարքների՝ իրենց վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Այս երկրները լուրջ ներքին խնդիրներ ունեն, որոնք հայտնի են ամբողջ աշխարհին՝ առանց […]


Փետրվար 11, 2018թ. 22:51
ալիև

Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «Ադրբեջանի պատմական տարածքն է» հետաքրքիր են ոչ միայն այն պատճառով, որ գիտական տեսանկյունից բացարձակ անհեթեթություններ են, գրում է Взгляд-ը։ Կարևորն այլ է՝ նման մարգինալ պատմագրությունը և դիցաբանությունը երբեմն հանգեցնում են իրական պատերազմների, և պատմության մեջ շատ օրինակներ կան, ներառյալ նախկին ԽՍՀՄ տարածքում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը «չպետք […]


Փետրվար 11, 2018թ. 13:19
Միքայել Լոռիս - Մելիքով

Հայ ժողովրդի արժանավոր զավակներից շատերը ճակատագրի բերումով ապրել են օտարության մեջ, ծառայել ուրիշ ժողովրդներին, հասել փառքի գագաթներին, բայց նրանցից միայն ընտրյալներն են դա օգտագործել ի շահ սեփական Հայրենիքի: Այդ ընտրյալներից է մեծ զորական Միքայել Լոռիս – Մելիքովը, ով երկու անգամ թուրքերից գրավել է Կարսը, Էրզրումում հիմնել է Սանասարյան վարժարանը, նախաձեռնել էր Հայոց պատրիարքարանը տեղափոխել Էրզրում […]


Փետրվար 10, 2018թ. 21:16
Զաքիր Հասանովը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՊՆ-ում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել,որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները,գլխավոր վարչությունների պետերը,շփման գծում տեղակայված զորամասերի հրամանատարները,բանակային ստորաբաժանումների հրամանատարները,ՊՆ պաշտոնյաներ և այլն… Բացելով խորհրդակցությունը պարկետային գեներալ Հասանովը “բացահայտել” է հավաքի նպատակը…Զաքիր Հասանովը հավաքվածներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու օր առաջ “Ենի Ազերբայջան” կուսակցության VI համագումարում արված հայտարարություններին՝կապված Արցախյան […]


Փետրվար 9, 2018թ. 14:34
Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հերթական տարածաշրջանային այցը սկսեց Բաքվից. փետրվարի 7-ին համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի ղեկավարության հետ, փետրվարի 8-ին ժամանեցին Երեւան, իսկ այսօր կլինեն Ստեփանակերտում։ Ի՞նչ ակնկալիքներ ունի Ղարաբաղյան կողմը համանախագահների հետ հանդիպումից եւ ինչպես է գնահատում բանակցային ստատուս քվոն։ Մեր հարցերին պատասխանում է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ԴԱՎԻԹ […]


Փետրվար 6, 2018թ. 16:13
Վարդան Ոսկանյան

Ադրբեջանում տեղի ունեցած, պատկերավոր ասած, ամեն փռշտոցից հետո «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում կարծես «լավ տոնի» նշան է սկսել համարվել պատերազմական գործողություններ կամ դրանց հավանականության մեծացում գուժելը, ինչը բնականաբար արվում է բարի նպատակներով, սակայն նաև օբյեկտիվորեն հարուցում որոշակի լարում մեր հասարակության ներսում։ Ակնհայտ է, որ Ադրբեջան անվանումով հայտնի կազմավորման հետ մենք արդեն երկար ժամանակ է այս կամ […]


Փետրվար 4, 2018թ. 20:52
Հայկ Նահապետյան

Նախորդ շաբաթ Ռուսաստանի Պետդումայում կայացած «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որին մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, նրանցից ոմանք հայտարարել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել քաղաքագետ […]