Իրան

Փետրվար 18, 2016թ. 01:50
Իրանի գազը

«Թեհրանն ու Թբիլիսին բանակցում են Իրանում արդյունահանված շուրջ 200 միլիոն խորանարդ մետր գազի` Հայաստանի տարածքով Վրաստան արտահանման հեռանկարների շուրջ»: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին: Ըստ նրա. «Վրաստանի թե՛ մասնավոր, եւ թե՛ պետական սեկտորի ընկերությունները շահագրգռված են իրանական գազի ձեռքբերման հարցում: Ակնկալվում է, որ գազի արտահանումը Վրաստան կմեկնարկի իրանական տոմարով […]


Փետրվար 17, 2016թ. 23:32
Իրան

Իրանը շրջանառության մեջ է դրել մի պատմական քարտեզ, որին հղում անելով փաստում է, թե տարածաշրջանի հարևան երկրները պատմական ինչպիսի՞ վաղեմություն ունեն: Ստացվել է բավական հետաքրքիր պատկեր: Այսպես, ըստ վերոնշյա քարտեզի, տարածաշրջանում ամենից հին պետությունը Իրանն է, որը գոյություն ունի Քրիստոսից առաջ 2800թվականից սկսյալ: Երկրորդ տեղում Հայաստանն է, որն իր վաղեմությամբ զիջում է միայն Իրանին, այսպիսով, […]


Փետրվար 17, 2016թ. 22:47
իսկանդարյան

Պետք է շատ բուռն երևակայություն ունենալ` մտածելու, թե հնարավոր են ՀՀ սահմանից ռուս-թուրքական ուղիղ բախումներ` Սիրիայի վրա տարածվելու ու ներգործելու միտումով: Այսինքն` հայկական հողը ՌԴ-ի կողմից որպես հարթակ օգտագործելու: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` արձանագրելով.« Այսօրվա դրությամբ Հայաստանը Ռուսաստանի համար այդ իմաստով որևէ հետաքրքրություն ու անհրաժեշտություն չի ներկայացնում, որովհետև, ինչպես գիտենք, […]


Փետրվար 17, 2016թ. 15:12
հոսանք

Վրաստանը կարող է էլեկտրաէներգիայի ավելցուկը գարնան և ամռան ամիսներին առաքել Իրան Հայաստանի տարածքով և հետ ստանալ ձմռանը, երբ երկրում աճում է սպառումը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Վրաստանի էներգետիկայի նախարարը գտնվում է Իրան պաշտոնական այցով: Այցի շրջանակում Իրանի կառավարության անդամների հետ քննարկվում են էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: «Հետաքրքիր […]


Փետրվար 17, 2016թ. 13:03

Իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու, մասնավորապես բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին Երևանում հայտարարել է Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը Ռասոուլ Դինարվանդը նշել է, որ Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: «Մենք […]


Փետրվար 16, 2016թ. 13:00
Գազպրոմ

Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն պաշտոնական այցով մեկնել է Իրան: Կալաձեն ասել է, որ այցի շրջանակներում կհանդիպի Իրանի էներգետիկայի, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև` փոխնախագահի հետ: Նրա խոսքով՝ խոսքը Իրանից բնական գազի ստացման մասին է, որը կարող կիրականացվել երկու ճանապարհով՝ Ադրբեջանով կամ Հայաստանով: «Մեզ նաև շատ հետաքրքրում է իրանական գազի գինը, հասկանալու համար թե […]


Փետրվար 15, 2016թ. 22:29
ռուսական զենք

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհգհանը փետրվարի 15-ին մեկնում է Մոսկվա, ուր քննարկելու է ռուսական զենքի ապագա մատակարարումների հարցը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը` հղում անելով ռազմատեխնիկական համագործակցության համակարգի սեփական աղբյուրին։ Վերջինիս խոսքերով՝ Իրանը ցանկանում է Ռուսաստանից գնել С-400 զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև քննարկել Су-30СМ բազմանշանակ կործանչի գնման ու լիցենզիոն արտադրության հարցերը։ […]


Փետրվար 14, 2016թ. 00:07
Գազպրոմ

Իրանի դեսպան Աբաս Թալեբ Ֆարին Վրաստան կատարած այցեության ժամանակ հայտնել է, որ իրանական գազը Վրաստան մատակարարելու հավանական երթուղիների մի քանի տարբերակ կա, սակայն դրանք տեխնիկական մշակումների կարիք ունեն: Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը: Դեսպանը նաև ասել է. «Կարելի է կիրառել Հայաստանով անցնող երթուղին, կարելի է օգտագործել Ադրբեջանի ենթակառուցվածքները: Այդ դեպքում, լինի Հայաստանը, թե Ադրբեջանը, դա […]


Փետրվար 13, 2016թ. 23:38
Իրան Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր երեկ հնչեցրեծ ելույթում, նշելով, որ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում, ընդգծել էր` «այստեղ մենք որևէ խնդրի չենք բախվել, և այս ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի և Թեհրանի հետ»: Իրանագետ Վարդան Ոսկիանյանն արձագանքեով նախագահի գնահատականներին այս առնչությամբ ասել է. Իրանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը եղել է մշտապես […]


Փետրվար 11, 2016թ. 21:29
Իրանի ԱԳ նախարար

«Պետք է «Իսլամական պետության» վտանգը լուրջ ընդունել»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն այցելել է Գերմանիա՝ մասնակցելու Սիրիայի հարցով միջազգային համաժողովին և Մյունխենի անվտանգության համաժողովին: Իրանի ԱԳ ղեկավարն անդրադառնալով սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հեռանկարին, նշել է. «Սիրիական ճգնաժամի լուծման առիթը բաց է թողնվել: Անհրաժեշտ է, որպեսզի ինչպես […]