Իրան

Դեկտեմբեր 6, 2016թ. 22:44
Վաղարշակ հարությունյան-

Հարցազրույց գեներալ մայոր, ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ –Հայ-ռուսական միացյալ խմբավորման մասին միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո մեզ մոտ շրջանառվում են մտահոգություններ, հնչում են հարցեր, թե արդյոք դրա ստեղծումը բխո՞ւմ է Հայաստանի շահերից, որտե՞ղ են օգտագործվելու միացյալ ուժերը, գուցե կօգտագործվեն տարածաշրջանային երկրների դե՞մ կամ Մերձավոր արևելքում: Ի՞նչ կասեք այս ամենի մասին: -Հայաստանի շահի տեսանկյունից այդ […]


Դեկտեմբեր 6, 2016թ. 18:46

Դեկտեմբերի 4-5-ին Իրանում տեղի է ունեցել հայ -իրանական միջկառավարական  հանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցելու համար Թեհրանում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախագահել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական […]


Սեպտեմբեր 3, 2016թ. 12:58
Աշոտ թավադյան

Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ –Տարեսկզբին ՀՀ նախագահը հայտարարեց, թե Հայաստանի տնտեսությունը լուրջ զարգացում կունենա, եթե մենք տարեկան արձանագրենք 7 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ: Մինչդեռ այդ խնդիրը դեռ լուծված չէ, քանի որ առաջին կիսամյակի ցուցանիշներով ունենք ընդամենը 4, 4 տոկոս աճ: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: -Նախ, վերջին տարվա ընթացքում վարվող տնտեսական քաղաքականությունը պետք չէ […]


Հունիս 14, 2016թ. 17:28
Վարդան Ոսկանյան

Բաքվի վարչակարգն այլևս չի կարողանում թաքցնել իր ակնհայտորեն հիստերիայի ձգտող անհանգստությունը հայ-իրանական հարաբերությունների որակական նոր փուլի կապակցությամբ՝ իր ունեցած գրեթե բոլոր լրատվամիջոցներով մեղադրանքներ և սպառնալիքներ տեղալով Իրանի հասցեին: Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության ոլորտում վերջին հաջողությունները այն աստիճան են հունից հանել Բաքվի քարոզիչներին, որ ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը «Իրանը Հայաստանին զենք է տալի՞ս» վերտառությամբ լայնածավալ նյութ […]


Ապրիլ 14, 2016թ. 10:18
Եվրախորհրդարան

Ստրասբուրգում նախօրեին տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը, այն ուշագրավ էր մեզ համար, քանի որ եվրոպացի պատգամավորները քննարկում ու գնահատականներ էին հնչեցնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին պատերազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպացի պատգմավորներն իրենց մեկ րոպեանոց ելույթներում փորձում էին իրատեսորեն ներկայացնել իրավիճակը, տալ օբյեկտիվ գնահատականներ. անգամ անդրադարձ եղավ պատմական փաստերին, մի բան, ինչը միշտ չէ, […]


Ապրիլ 6, 2016թ. 02:21
Վաղարշակ Հարությունյան-1

Մեր հարցին, թե Ադրբեջանը այս օրերին տարբեր հնարքներ է բանեցնում երկու հարևան երկրների` Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները սրելու նպատակով:Նախկին ՊՆ նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պատասխանեց. :


Ապրիլ 5, 2016թ. 13:21
Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտնել է ISNA գործակալությունը: Զարիֆի խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել տեղի ունեցող բախումները եւ հանգստություն հաստատել տարածաշրջանում: Իրանը կարող է աջակցել […]


Ապրիլ 5, 2016թ. 13:14
Իրան թուրքիա, ադրբեջան

Այսօր տեղի կունենա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ նրանց գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, երեք երկրների արտգործնախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Իրանի Ռամսար քաղաքում: Դա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների թվով 4-րդ եռակողմ հանդիպումն է: Հանդիպման ժամանակ կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության եռակողմ նախագծեր եւ այլ հարցեր:


Ապրիլ 3, 2016թ. 20:54
Հայաստանի և Իրանի ՊՆ նախարաները

Ադրբեջանն անցել է սուտ ու կեղծ տեղեկատվության տարածման: Այժմ պատերազմը ոչ միայն դիրքերում է, այլ տեղեկատվական դաշտում, ու սա բոլորիցս պահանջում է զգոնություն: Ադրբեջանական տեղեկատվական սադրանքներից մեկն էլ այն է, որ փորձեց հակամարտության մեջ ներքաշել հարևան Իրանին: Այս ուղղությամբ աշխատած ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր տարածեցին, թե Իրանը տուժել է սահմանին իրականացվող ռազմական գործողություններից ու այդ […]


Ապրիլ 3, 2016թ. 19:39
Հայաստանի և Իրանի ՊՆ նախարաները

Ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր: ՀՀ ՊՆ